Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Կարծիք

3 տարի առաջ այս օրը նա պատերազմն ուղարկեց մեր տուն՝ մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում…

Արփինե Հավհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը:

Երեք տարի առաջ` մայիսի 1-ին, ազգակործան պատուհասի ընտրության օրն էր Ազգային ժողովում ու եթե դուք գիտեք` ինչ էր կատարվում փողոցներում, ապա ես գիտեմ` ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում: Իմ հետ ճանապարհ անցած մարդիկ, գործընկերներ, ինձ թվացյալ լավ վերաբերվող մարդիկ արյունոտ ու ատելությամբ լեցուն աչքերով ու հայացքով նայում էին ինձ, դա այն դեպքում, երբ նորմալ սովորական մարդկային հարաբերություններ ունեինք նրանց հետ, իրենց որևէ վնաս չէի տվել:

Դահլիճում իշխում էր ատելությունը, թևածում աղետի ուրվականը, սփռված էր չարություն ու դառնություն: Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել:

Այդ օրն առաջին անգամ չընտրեցի պատերազմ բերողին: Ու երեք տարի առաջ այս օրը` նա պատերազմն ուղարկեց մեր տուն` մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում: Ծայրահեղ բարդ էր դեմ գնալ մարդկանց կամքին, հատկապես որ ի տարբերություն փողոցային պատուհասի, նրանք ընդամենը արդարություն ու լավ կյանք էին որոնում: Հատկապես որ շատերի ասածների մեջ կար տրամաբանություն ու ապրած բարդություններ: Բայց ես դեմ գնացի ոչ թե մարդկանց, այլ անհամաձայնությունս արտահայտեցի նրանց խաբող ու մոլորեցնողին: Ու հասունացա: Այդ հասունությունը ինձ տվեց ընկերներ, տվեց անցած ուղի, որով հպարտանալ չեն կարող տասնյակ տարիներ քաղաքական դաշտում գտնվողները, գուցե դա մյուսների թերությունը չէ, բայց իմ առավելությունն է: Քաղաքականության մեջ գնահատեցի սկզբունքայնությունը, սովորեցի տարանջատել փուչիկ քաղաքական գործիչներին իրականներից, տեսա նիկոլի բերած քաղաքական աղանդավորության ու քաղաքական կռապաշտության ծաղկումը, թեև այդ արատը համատարած է:

Հետևություններ արեցի… շատ կուզենայի, որ քաղաքացիները կարողանան տեսնել ու գնահատել այն առաջնորդներին, ովքեր ունակ են ազնիվ լինել, ունակ են գնահատել այլ ոչ օգտագործել իրենց թիմակիցներին, ունակ են բաց կերպով խոսել իրենց սխալների մասին ու դա չհամարել թուլություն: Շատ դասեր եմ քաղել այս ամենից, բայց ամենակարևորը` կուռքեր ու ֆետիշներ չունենալ, կարողանալ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ լինել` ով էլ լինի դիմացինդ ու դա արտահայտել` ինչ էլ դա քեզ համար արժենա: Մինչ օրս: Մինչ այս պահը: Պետք է սովորել հարգել այլոց` անհամաձայն լինելու իրավունքը»: