Նման լուրջ ձայներ հավաքելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված է կեղծել ընտրությունների արդյունքները
«Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը յուրատեսակ ջրբաժան է դառնալու բռնապետական, ապազգային ռեժիմի և հասարակության առողջ, հայերեն մտածող ուժերի միջև` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի եւ Արցախի ապագան։ Մերձիշխանական աղբյուրները պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունն ակնկալում է լուրջ թվով ձայներ ստանալ եւ առանց արբանյակ կուսակցությունների հետ միանալու՝ կառավարություն ձեւավորել: Նման լուրջ ձայներ հավաքելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված է կեղծել ընտրությունների արդյունքները:
Եթե Նիկոլ Փաշինյանը փորձի ընտրությունները կեղծելու միջոցով իր իշխանությունը հավերժացնել, ապա հետընտրական ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական դավաճանական իշխանության գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին ընտրությունները կեղծելու դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Նիկոլի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը պահպանելու ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը