Իշխանամետներից ո՞վ է կեղծում արտագաղթի թվերը
Երեկ ԶԼՄ-ներից մեկում աչքովս ընկավ այս իշխանությունների երկրպագուներից մեկի գրառումը, ով ի դեպ համագործակցում է Հանրային խորհրդի նախագահի հետ առնչվող ՄԱՀՀԻ հետ, որտեղ հրապարակված էին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթածների վերաբերյալ թվային տվյալներ...
Ավելորդ է ասել, որ որևէ հղում, թե որտեղից է գրառման հեղինակը վերցրել այդ տվյալները, ինչպես և սպասվում էր, չկար...
Այս նյութը կարդալուց հիշեցի, որ ընդամենը օրեր առաջ, Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ին պատկանող կայքը՝ fip.am-ը ևս անդրադարձել էր այդ թեմային, որտեղ նաև անդրադարձ էր կատարվել Հայաստանի առաջին նախագահի և գործող իշխանությունների կառավարման ժամանակ ձևավորված միգրացիոն պատկերին... Զարմանալին այն է, որ վերը նշված գրառաման հեղինակի և fip.am-ի տվյալների միջև մեծ տարբերություններ կան...
Այսպես, եթե Ստոպա Սաֆարյանի ՄԱՀՀԻ հետ առնչվող ժողովրդագրի տվյալներով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է 251 հազար ՀՀ քաղաքացի, ապա Դանիել Իոաննիսյանի fip.am-ի տվյալներով, Հայաստանից 1998-2007 թվականներին արտագաղթել է 33 հազար 200 ՀՀ քաղաքացի... Իրականում, fip.am-ի կողմից հրապարակած այդ թիվը ևս սխալ է, քանի որ Քոչարյանի կառավարման տարիներին վերաբերող և հենց իրենց կողմից հրապարակած ամեն տարվա վերաբերյալ արտագաղթի և ներգաղթի տվյալների գումարում-հանումից ստանում ենք 57 հազար 600 արտագաղթած, այլ ոչ թե 33 հազար 200...Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ համապատասխանաբար 269 հազար և 372 հազար 600 քաղաքացի... Այստեղ ևս արտառոց պատկեր է՝ 103 հազար 600-ի տարբերություն է տալիս հօգուտ Սարգսյանի...
Հարց է առաջանում... Ի՞նչ տվյալներից են օգտվել իշխանամետ երկու հոդվածագիրները, որ այսպիսի մեծ տարբերություններ կան նույն անձանց կառավարման ժամանակշրջանում արտագաղթին վերաբերող տվյալների վերաբերյալ...
Որպես հավելում նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանը լքել է 586 հազար 800 ՀՀ քաղաքացի...
Իսկ ինչ վերաբերվում է դավաճան Նիկոլին, ապա եթե 2018-2020 թթ-ներին ներգաղթը եղել է 37 հազար 900 մարդ, ապա ըստ mediaport-ի 2021 թ-ի հունվարից մարտ Հայաստանը "Զվաթրնոց" և "Շիրակ" օդանավակայաններով լքողների բացասական սալդոն 60 հազար 502 մարդ է, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են...


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը