Շուշիից այն կողմ` ուր էլ որ ապրենք, Աստծուն այդքան մոտ երբեք չենք լինելու ու դրախտում ապրելու զգացողություն այլևս չենք ունենալու
Սովորություններ, որոնք այլևս չեն կրկնվի
1. Ստեփանակերտցիները էլ չեն ասելու «Ծեր Շուշի ծյու՞ն ա եկալ», «մին ա է ծեր Շուշին ցորտ ա», ու ցրտի հետ կապված այլ արտահայտություններ..
2. Մայիսի 9-ը աշխարհի ամենաերջանիկ օրվանից վերածվելու է աշխարհի ամենադժգույն օրվան...
3. Զբոսաշրջիկները ճանապարհին չեն կանգնեցնելու, որ հարցնեն, թե որն է Ջդրդուզ տանող ճանապարհը...
4. Մեր կապույտ ավտոբուսները էլ մեզ տուն չեն տանելու: Երեկոյան ժամը 7-ին շնչակտուր չենք վազելու Ստեփանակերտի ավտոկայան, որ չուշանանք տուն տանող վերջին ավտոբուսից։
5. Ավտոբուսից իջնելուց ու Շուշիի` ուրիշների համար սառը, բայց մեզ համար ամենաջերմ օդը շնչելուց ու քամին զգալուց հետո չենք ասելու «Ադե մինա լի, մեր Շուշին օրիշ ա»...
6. Հունվարի 6-ին ու Սուրբ Զատիկի կիրակի օրը Ղազանչեցոցն ու Կանաչ եկեղեցին անհավատ պաշտոնյաների հոսքից այդքան ապշած էլ չեն լինելու...
7. Մեր այգու մանուշակը, վարդը, յասամանը, խնձորը, պոպոկը, սալորը, թութը ու մնացած հրաշալիքները ես ու հայրիկս էլ չենք քաղելու...
8. Այլևս ընկերուհուս հետ ժամերով չենք թափառելու Շուշիի փողոցներում, մի օրում քաղաքը երեք անգամ ոտնատակ չենք տալու ու հոգնած ու երջանիկ տուն չենք գնալու։
9. Ինքներս մեզ հազար երանի չենք տալու ու թաքուն ինքներս մեզ չենք նախանձելու, որ հենց մենք ենք արժանացել ՇՈՒՇԵՑԻ կոչվելու բախտին..
10. Մեր հին ու անձնական երազանքներով էլ չենք տարվելու, որովհետև հիմա բոլորիս երազանքը նույնն է` գնալ տուն, գնալ Շուշի...
11. Շուշիից այն կողմ` ուր էլ որ ապրենք, Աստծուն այդքան մոտ երբեք չենք լինելու ու դրախտում ապրելու զգացողություն այլևս չենք ունենալու, նույնիսկ եթե դրախտ գնանք։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ