Մի քանի դիտարկում «Սյունիքի» գործով
Սյունիքում Ն․Փ․ ընդունելությունից հետո, վերջինիս ուղիղ ցուցումով իրավապահ մարմինները լծվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիներին Խուլիգանության հոդվածով քրեական հետապնդման ենթարկելու ակնհայտ ապօրինի գործընթացին։
Այս գործով խուլիգանության հանցակազմի մասին խոսելը ծիծաղելի է այն աստիճան, որ աստիճան որ ծիծաղելի է Ն․ Փ․-ի կողմից համաժողովրդականության վայելումը։
Այսպես․
Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։
Վճռաբեկ դատարանն իր ԱՎԴ/0014/01/11 նախադեպային որոշման մեջ անդրադառնալով Խուլիգանության հանցակազմին արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, մարմնաշարժումը և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար: Հակառակ դրան` անձի արարքը կարող է գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե կոնկրետ անձը, ում դեմ ուղղված է հանցավորի արարքը, ընտրվել է պատահաբար, և այդ անձի դեմ ուղղված արարքի միջոցով հանցավորը ցանկանում է բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:
Եթե սյունիքյան դեպքերը տեղի ունեցած լինեին օրինակ 2010 թվականին կամ դրան նախորդած ժամանակահատվածում, ապա այո, անձնաց քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկել զրպարտության և/կամ վիրավորանքի հոդվածով, բայց 2010 թվականից վերջիններս ապաքրեականացվել են և ամրագրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում։
Եվ ուրեմն, եթե Ն․Փ․-ն խիստ վիրավորվել է ճշմարտության բարձրաձայնումից, ապա կարող է քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարաններ, պարզելու համար ստացած Ողջույնը որքանով է վիրավորական առանց այն էլ բարոյալքված անձի համար։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները