«Քեզ Նիկոլ, մահը չի փրկելու… դու ապրելու ես, բայց պիտի աղաչես, որ մեռած լինես…»․ կանադահայ գործարար
Կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը գրել է. «Գիտեմ էջս նայում եք, գրում եք ինձ, զանգում, Հրաչ ջղային ես, նեղված ես, դուն դու չես… դե ասեմ իմանաք…
44 օրվա ընթացքում կորսնցնել 50 ծանոթ մարդ, 18 ընկեր, 3 մտերիմ ընկեր, եւ ամենամտերիմ մանկության ընկերդ…
զոհված, ոչ որովհետեւ մենք պարտվեցինք, զոհված, որովհետեւ մեզ դավաճանեցին…
զոհված, որովետեւ պայմանավորված, ծրագրված պատերազմ տանուլ տվինք…
սա պատերազմ չէր, սա մեր տղոց ծուղակը գցել էր… մեր տղոց զոհելով հող հանցնել էր…
եթէ մենք ունենայինք դիվանագետ իշխանություն, ղեկավար, մենք այսօր չէինք ունենար պատերազմ, հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ… իմ ընկերերը, ձեր որդիները ողջ կը լինեին, եւ Արցախը մերը կը լիներ…
հարց տվեք, ոնց եղաւ մի հատ իշխանավորի որդի, հարազատ չի զոհվեց…
հարց տվեք՝ ոնց 44 օր մեզ սուտ խոսեցին, հարցրեք, էդ ոնց իրանք մնացին ողջ, իսկ մենք մեռանք…
իսկ այսօր դուք ծափ եք տալիս դավաճանին… դուք ձեր կյանքը ապրում եք, քեֆերի, պտույտների նկարներ եք տեղադրում, իսկ մենք, մենք մեռած կամ ողջ, թաղված ենք հայրենի հողի տակ…
մենք ենք հայրենասերը, այլ ոչ դուք… մենք ենք Արցախը, մենք ենք ազգը… դուք, դուք դրամամոլ, պաշտոնամոլ, կյանքը վայելում եք, իսկ մենք, մենք մեռած ենք…
բայց զգուշ, զարթնելու ենք… զարթնելու ենք եւ ձեզ հալածելու… ձեզ, քեզ Նիկոլ, մահը չի փրկելու… դու ապրելու ես, բայց պիտի աղաչես, որ մեռած լինես…
այո նեղված եմ, ես ես չեմ, ես մի զարկն եմ իմ ազգի… ջղային, նեղված, ողջ ողջ մեռած… բայց զարթնելու եմ…»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը