Արցախյան երկրորդ պատերազմում զոհերի իրական թիվը կարող է հասնել 7000-ի
Արցախում ՌԴ ՊՆ-ի քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, տեղեկացնում է, որ առ այսօր քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3600 քաղաքացի, որից ավելի քան 800-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով, գրում է iravunk.com-ը։ Ըստ տեղեկատվության, բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, ունենք 3600 որոնվող, որոնց գերակշիռ մասը, առնվազն 3000 հազարը, ցավոք, զոհեր են:
Նշենք նաեւ, որ առկա տվյալներով առ այսօր հաստատվել է մոտ 3700 զոհ, եւ մոտ 200 դիեր էլ, պաշտոնական տվյալներով, ԴՆԹ հետազոտման փուլում են: Ստանում ենք մոտ 4000-ի կարգի հաստատված զոհ: Եթե մոտ 3000-ն էլ, ըստ հիշատակված տվյալների, մեծ հավանականությամբ զոհվել են, կստանանք, որ վերջին պատերազմում ունեցել ենք 7000-ի կարգի զոհ: Այն դեպքում, երբ հիմնականում խոսվում էր 5-6 հազարի մասին, իսկ Նիկոլն էլ փորձում է համոզել, որ 4000-ից ավել զոհ չենք ունեցել:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում