Су-30СМ-ի միայն 1 ժամ թռիչքի վառելիքը ՀՀ բյուջեի վրա նստում է 40 հազար դոլար. Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«1 Су-30СМ-ի շուկայական արժեքը 50 միլիոն դոլար է։ ՀԱՊԿ անդամ երկրների համար դրանք վաճառվում են 22,5 միլիոն դոլարով։
Ըստ բաց աղբյուրների՝ մենք ունենք 4 Су-30СМ, և նախատեսում ենք 8-ն էլ գնել։ Որքանով ես եմ տեղյակ՝ դեռևս վճարվել է 4 ինքնաթիռի համար, այսինքն 90 միլիոն դոլար միայն 4 կործանիչի համար, որոնք այս պատերազմում ոչ մի օգուտ չեն տվել մեզ, դեռ մի բան էլ առանց հրթիռների են եղել։
Սա ասում եմ նրա համար, որպեսզի սրանից հետո, երբ նիկոլն ու իր երիտթուրքերը կխոսեն, որ 2,5 տարում չեն կարողացել նախկինների թալանածը հետ բերել, որպեսզի բանակը հզորացնեն, նրանց պարզապես հիշեցնեք, որ նախկինների «չթալանած» 90 միլիոն դոլարով իրենք գնել են 4 մետաղի ջարդոն, որոնց միայն 1 ժամ թռիչքի վառելիքը ՀՀ բյուջեի վրա նստում է 40 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ այդպիսի ինքնաթիռները, անկախ պատերազմից կամ խաղաղությունից, պետք է պարբերաբար թռիչքներ կատարեն տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով։
Օրինակի համար նշեմ, որ կառավարական դանդալոշ ուղղաթիռը, որով նիկոլը սիրում էր վոյաժներ անել տարբեր մարզեր, նախորդ թռիչքի կատարման օրվանից ոչ ուշ, քան յուրաքանչյուր 22-րդ օրը պետք է ստուգողական թռիչքներ իրականացնի։ Դե մնացածը դուք հաշվեք, թե 4++ սերնդի կործանիչներին ինչ խնամք ա անհրաժեշտ ու ինչ թվեր ա դա նստում բյուջեի վրա։
Դրա զուգահեռ իրականությունում հերոս տղերքին նախարարությունից պատասխանում են, որ քեզ պետպատվեր չի հասնում, փող չկա...»


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը