Ռոնալդուն չի ցանկանում խաղալ Եվրոպայի լիգայում
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է հեռանալ իտալական ակումբից:
Tuttosport-ի համաձայն՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե թուրինցիները չկարողանան նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 36-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ Եվրոպայի լիգայում:
Նշվում է, որ Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում կամ իր նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Յուվենտուսի» հետ պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Այս մրցաշրջանում նա Իտալիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 32 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ