Զիդան. Աբսուրդ է «Ռեալին» Չեմպիոնների լիգայից զրկելու մտադրությունը
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերը, որոնց համաձայն ՈւԵՖԱ–ն մեկ մրցաշրջան Արքայական թիմին զրկելու է Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։ Պատճառը Սուպերլիգայի գաղափարից չհրաժարվելն է։ Սուպերլիգայի նախագահը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է։
«Դա աբսուրդ է։ Մենք ունենք իրավունք մասնակցելու Չեմպիոնների լիգային, եւ մենք պատրաստվում ենք դրան»,– Զիդանի խոսքը մեջբերում է Marca–ն։
12 հիմնադիր ակումբներից Սուպերլիգայից հրաժարվելու մասին չեն հայտարարել «Յուվենտուսը», «Ռեալը» եւ «Բարսելոնան»։
Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը» դուրս էին եկել նախագծից ապրիլի 20-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Միլանն» ու «Ինտերը»՝ ապրիլի 21-ին։
Եվրոպական Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին։ Նրանք մտադիր են փոխել մրցաշարի ձևաչափը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը