Մեկ լուսանկարի պատմություն, կամ ինչպես թավիշը ծավալվեց Ծիծեռնակաբերդում. Հայկ Դեմոյան
Վեց տարի առաջ, այս օրը, ապրիլի 21-ին բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ու ընդլայնված ցուցադրությունը, որը մեծ գնահատականի ու ընդունելության արժանացավ։ Այս առիթով է, որ հրապարակում եմ այս լուսանկարը։ Այն ինչ որ առումով նաև գաղտնազերծվում է առաջին անգամ։
Լուսանկարն արվել է 2018 թ․ հունիսի 27-ին՝ Սիրահարների այգում։ Դատելով լուսանկարից՝ սեղանի շուրջ հավաքված են լրագրողներ ու թանգարանային գործի մասնագետներ։ Ձախ անկյունում նստածը՝ ամենայն հավանականությամբ, գորգագետ Աշխունջ Պողոսյանն է։ Լուսանկարն արվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու փոխնախարար Հովհաննես Հովհաննեսյանի հետ հայտնի միջադեպի հաջորդ օրը, երբ վերջիններս ներխուժել էին թանգարանի սենյակներից մեկը՝ առանց աշխատակցի ուղեկցության։ Ես այդ պահին գտնվում էի Վաշինգտոնում։
Ինչո՞վ է հետաքրքիր այս լուսանկարը։ Պարզվում է, որ գործ ունենք հատուկ հրահանգով, կամ ինչ որ մեկի ջանքերով գումարված բացօդյա նիստի հետ, որի հիմնական նպատակն է եղել ուղեղային գրոհի (brain-storming) միջոցով կոմպրամատ հավաքել կամ մոգոնել Հայկ Դեմոյանի դեմ։ Համենայն դեպս իմ ծանոթներից մեկը, ով ի դժբախտություն ժողովի կազմակերպիչների ու մասնակիցների, այդ պահին նստած է եղել հարևան սեղանի մոտ, պարբերաբար լսելով իմ ազգանվան արտաբերումը կողքի սեղանից՝ ավելի ուշադիր է հետևել տեղի ունեցող եռուզեռին, որի ընթացքում, ի դեպ հնչել է ամենացնցող ձևակերպումը․ «Էրեխեք, եկեք էսպիսի մի մեղադրանք ձևակերպենք, որ 2015 թ․ ցեղասպանության ցուցադրությունները կազմակերպելիս Դեմոյանը օգտագործել է թանկարժեք նյութեր․․․․»։ Հրաշալի է, այդպես չէ՞։
Ինչ-ինչ պատճառով այս ժողովի ընթացքում տրված հարցազրույցները չեն հրապարակվել հետագայում, թերևս թեման շատ արագ կերպով փակելու ու չտարածվելու հրամայականից ելնելով, կամ մեկ այլ պատճառով։
Ենթադրում եմ, որ այս «պանծալի» ժողովի նախաձեռնողը եղել է ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, կամ բոլորիս քաջ հայտնի «հեղափոխական» ընտանիքի անդամները, ովքեր խարդախության բոլոր գրված ու չգրված կանոնների կիրառմամբ Ծիծեռնակաբերդում տնօրեն կարգեցին ազգագրագետ և իրեն «հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետ չհամարող» Հարություն Մարությանին։ Վերջինիս թեման կծավալվի մոտ օրերս․․․
Հետևությունները թողնում եմ Ձեզ․․․


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը