Պատմությունից դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը
Պատմությունից դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Խաղ, որն իր տրամաբանությամբ չի տարբերվում 2018-ին հրապարակ բերված խաղից՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա» խաղից: Կապիտուլյանտ մոդերատորը կրկեսի վերածված Հայաստանի Հանրապետությունում ծաղրածուի պես էլի ու էլի դուրս է գալիս մանեժ նույն ներկայացումով՝ կամ-կամի, սև ու սպիտակի, ներկայի ու նախկինի կեղծ, պառակտող ու կործանարար օրակարգը թելադրելով: Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը: Ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը, ծափահարում է խորհրդարանական ընդդիմությունը, լուռ համաձայնվում է ընդդիմությունը, ժողովրդավարության վահանով պաշտպանվող քաղհասարակությունը, եկեղեցին ու անգամ չորրորդ իշխանությունը: Բոլորս ենք լրահոսում ամեն օր կարդում ծաղրածուի ամեն ներկայացման ու շրջայցի մասին նյութեր: Իսկ հասարակությունը, որ վերջին երեք տարում կորցրել է զարմանալու բնազդը, նորից մտածում է կամ-կամի շուրջ:
Ինչպես դարեր առաջ Հռոմի ու Տիզբոնի, այնպես էլ հիմա է ընտրությունը հյուսիսի ու արևմուտքի միջև: Իսկա մեր ապագայի, մեր ազգային ու պետական շահի մասին հանրային օրակարգում ոչ մի դիսկուրս չկա: Ծաղրածուն ու նրա ձեռնասուն կենդանիները իրենց ներկայացումներով ոչ մի խոսք, ոչ մի միտք չեն արտաբերում մեր պետական ու ազգային շահի մասին: Հանրությանը նրանք չեն ծանրաբեռնում իրական խնդիրներով, ամեն օր մաշվող մեր պետականությունը կայունացնելու փոխարեն նրանք խոստանում են վերջ տալ թավիշին, խլել հարուստներից ու բաժանել նրանց ունեցվածքը կարիքավոր ժողովրդին: Ազգին դարձրել են ժողովուրդ, աննպատակ ժողովուրդ ու ժողովրդավարությունը ծախում են հենց ժողովրդի վրա խորամանկ հոգեվորս աղանդավորի պես:
Իսկ այս ընթացքում պետականությունը օր օրի մաշվում է, օր օրի քանդվում են նրա վերջին հիմքերը, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթե օր առաջ հանրային քննարկման օրակարգ չբերենք ՊԵՏԱԿԱՆ ու ԱԶԳԱՅԻՆ շահի դիսկուրսը, դիսկուրս, առանց որի մեր ներկան դատարկ է, ապագան՝ ոչ մխիթարական:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը