Ո՞վ է պատասխանատու գերիների հարցը նման փնթի քաղաքական խաղերի թատերաբեմ խցկելու և ձախողելու համար
Լրագրող Կնյազ Սարոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԵԽԽՎ դեգերումներ. պարզաբանում
ԵԽԽՎ-ում այսօր տեղի ունեցած քվեարկության հետ կապված կայքում հասանելի բաց աղբյուրներից պարզվում է, որ
1. իսկապես հայ ռազմագերիների հարցը և Նավալնու հարցը քվեարկվել է առանձին
2. որոշ ռուս պատվիրակներ դեմ են քվեարկել հայ ռազմագերիների բլոկին, այսինքն` current affairs debate-ին, բայց`
3. ռուսները դեմ են քվեարկել, քանի որ ԵԽԽՎ-ն այդ նույն բլոկում ներառել է նաև ակնհայտ հակառուսական հարց, հետևյալ ձևակերպմամբ` «Russian threat to the pursuit of peace in Europe»:
Հիմա հարց`
1. Հայկական պատվիրակությունն ինչու՞ մինչ այժմ չի մեկնաբանում, թե ինչը ոնց է տեղի ունեցել
2. Հայկական պատվիրակությունը ո՞նց է բացատրում, ինչու՞ է ԵԽԽՎ-ն նույն բլոկում ներառել հայ ռազմագերիների հարցն ու ակնհայտ հակառուսական հարց, երբ պարզ էր , որ նման հանգամանքը ավելի քան խնդրահարույց է ու ըստ այդմ դատապարտված է այդ քվեարկությունը:
3. Եթե իրոք խնդիրը հայ ռազմագերիներին օգնելն է, ապա ինչու է այդտեղ ներառվում որևէ այլ հարց, երբ ակնհայտ է, որ մարդու իրավունքների տեսանկյունից դրանք բացարձակ համատեղելի հարցեր չեն: Այսինքն` հայ ռազմագերիների հարցը և Եվրոպայում խաղաղության հաստատմանը Ռուսաստանի սպառնալիք լինելը այդ ո՞ր իմաստով են իրար հետ փոխկապակցված, որ պետք էր դնել կողք կողքի:
Եվ վերջապես` ո՞վ է պատասխանատու գերիների հարցը նման փնթի քաղաքական խաղերի թատերաբեմ խցկելու և ձախողելու համար»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը