Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Հայաստան

«Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

«ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքվից վերադարձող ռազմագերիներին անձամբ ուղեկցում է գեներալ Ռուստամ Մուրադովը, որն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարն է: Այդ պատճառով, երբ ապրիլի 8-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ Ռուստամ Մուրադովը, իբր, իր հետ մի քանի ռազմագերի է բերում Երևան, «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով հարազատներ էին հավաքվել: Լրագրողներ, իհարկե, նունպես շատ կային, քանի որ հույս ունեին երջանկության արցունքներ և երկար սպասված գրկախառնություններ ֆիրքսել և դրանով իսկ բարձրացնել Փաշինյանի խարխլված վարկանիշը»,-գրում է կայքը:

«Սակայն օդանավից դուրս եկավ միայն Մուրադովը: Դիմավորողները բարկացել էին և չգիտեին` ում մեղադրել: Հաղորդվում էր նաև ոստիկանների հետ քաշքշուկի մասին: Այնուհետև մարդիկ ուղևորվել են ՊՆ շենքի մոտ` միանալով անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ՊՆ աշխատակիցներին ստիպված էին զայրացած հարազատներից փրկել` տարհանելով ուղղաթիռով»,-գրում է աղբյուրը` հավելելով, որ «կուլիսային զրույցներում հայ պաշտոնյաները փորձում էին սլաքներն ուղղել ռուս գեներալի ուղղությամբ»:

«Սակայն մարդիկ հավատացին Մուրադովին, որը վերջակետ դրեց բոլոր հարցերին: Պատասխանելով «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու են Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել գերիների վերադարձի մասին, սակայն գերիներն այդպես էլ չեն վերադարձրել, Մուրադովն ասել է. «Դա կեղծ սադրանք է: Իրենց հարցրեք: Նրանք մոլորեցնում են բնակչությանը: Դա սովորական այց էր»»,-շեշտում է հոդվածագիրը:

Ինչպես նա նկատում է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել են, որ Փաշինյանը գերիների ազատ արձակման և վերադարձի մասին պաշտոնապես չի հայտարարելև գուցե, նման լուրեր են տարածվել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իգոր Կրասնովի հանդիպումից հետո:

«Սակայն Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, գործնականում խոստովանել է, որ սադրանք է տեղի ունեցել, որի մասին խոսել է Մուրադովը և սա ճիշտ կլիներ անվանել «դավադրություն» Փաշինյանի կողմից: Այսպես, փոխխոսնակի խոսքով` «որևէ պայմանավորվածություն չի եղել. իրենք պարզապես հույս ունեին, ինչպես և ամեն օր, որ չվերթը լավ լուրեր կբերի»:

«Կարծում եմ, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր հայրենակիցներից նման ապատեղեկատվության համար»,-ասել էր Սիմոնյանը:

«Այստեղ կա փոքր, սակայն էական նրբություն: Սիմոնյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որն աջակցում է երևանյան «սորոսականներին»: Միևնույն ժամանակ մեր գեներալից ներողություն խնդրելու մասին խոսք չի եղել»,-արձանագրում է հոդվածի հեղինակը:

Վերլուծելով, թե «սորոսականներից» մեծ հաշվով որին է մտահոգում հայ գերիների ճակատագիրը, աղբյուրը մեջբերում է Eurasianet ամերիկյան պորտալին. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` գերիների խնդիրը վերածվում է ներքաղաքական ֆուտբոլի, և ընտրողները, ամենայն հավանականությամբ, ներկայիս կառավարության աշխատանքն ինչ-որ չափով կդատեն գերիների վերադարձն ապահովելու ունակությամբ»:

«Հետաքրքրականն այն է, որ ռուսական կառավարամետ թերթերն ու հեռուստաալիքները, չգիտես ինչու, կոշտ արձագանք չեն տվել երևանյան «սորոսականների» սադրանքին: Չէ որ սևին սպիտակով գրված է գերիների հարազատներին ուղղված փաշինյանական ուղերձը. գուցե, եթե Կրեմլն իսկապես ցանկանար, ապա Ալիևը նույն րոպեին կվերադարձներ բոլոր արցախյան գերիներին: Ի վերջո, ՌԴ մայրաքաղաքում ապրում է ամենամեծ ադրբեջանական սփյուռքը, և ինչն է խանգարում գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին մի լավ ճնշել ազդեցիկ և հարուստ մոսկվաաբնակ ադրբեջանցիներից մեկին»,-գրում է հեղինակը` նշելով, որ Բաքուն մոտ 200 հայ գերի է պահում և պարտավոր է վերադարձնել նրանց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն:

Փաշինյանը հղում է անում այն փաստին, որ Պուտինը երաշխավոր է, ինչը նշանակում է, որ գերիների վերադարձը նրա անմիջական պարտավորվածությունների շարքում է, սակայն Ալիևը հայտարարել է միայն 60 «դիվերսանտների» մասին, որոնք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

Ինչպես հեղինակը նկատում է, հաշվի առնելով գերիների վերադարձի ժամանակակից միջազգային պրակտիկան` Բաքուն ցանկանում է ավելի թանկ գնով հայ գերիներին «վաճառել» Երևանին:

«Եվ այստեղ ջրի երես են դուրս գալիս ԱՄՆ շահերը: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, The Washington Post-ի փոխանցմամբ, արդեն պահանջել է Բաքվից ազատ արձակել կալանավորված անձնաց` որպես «բարի կամքի դրսևորում»: Ակնհայտ է, որ Ալիևի նկատմամբ ճնշում կգործադրվի հունիսի 20-ին` խորհրդարանական արտահերթ ընտրություններին մոտ, որպեսզի հասնեն Հայաստանում «սորոսականների» վերընտրմանը»,-գրում է պարբերականը` հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով` Ադրբեջանը երեք պահանջ է առաջ քաշում` Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից, նոր տարածքների զիջում, այդ թվում` Տիգրանաշեն գյուղը, վերահսկողություն Կարմիր շուկայից Շուշի տանող ճանապարհի նկատմամբ:

«Ի դեպ, գլխավորն այլ է: Ենթադրում եմ, թե ինչ կխնդրի Ալիևը Փաշինյանից գերիների դիմաց: Կարծում եմ, որ դա Մեղրիով անցնող միջանցքն է, որն Ադրբեջանը կարող է օգտագործել Նախիջևանին միանալու համար: Նրանց ճանապարհ է պետք դեպի Թուրքիա»,-աղբյուրը մեջբերում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին:

Միևնույն ժամանակ աղբյուրը նկատում է, որ Ամերիկան չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, որն աջակցում է Բաքվին, այսինքն` ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իրական մեխանիզմներ չունի, եթե հաշվի չառնենք խնդրահարույց վրացական միջանցքը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան դժվար թե ճնշում գործադրի Բաքվի վրա, քանի դեռ Երևանում իշխանության են գտնվում «սորոսականները», որոնք ունակ են ցանկացած գարշելի քայլի գնալ Ռուսաստանի նկատմամբ: Գերիների վերադարձի հետ կապված սադրանքը, որոնց, իբրև թե, պետք է իր հետ բերեր Մուրադովը, դրա վառ ապացույցն է:

Աղբյուրը մեջբերում է JAMnews-ի հաղորդումն այն մասին, որ գերիների վերադարձ, այնուամենայնիվ, նախատեսվում էր, սակայն խափանվել է վերջին պահին: Պորտալի տեղեկություններով` «Մոսկվայում Փաշինյանը համաձայնել է Պուտինի որոշ առաջարկներին, որոնց մասին վերջինս հայտնել է Ալիևին: Դրան ի պատասխան ադրբեջանցիները պատրաստ էին վերադարձնել գերիներին: Վերադառնալով Երևան` Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, փոշմանել է և հրաժարվել է Պուտինին տված խոստումից: Բաքվում այդ մասին ժամանակին իմացել են և Մուրադովին միայնակ են ուղարկել Երևան»: