Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պետականությունը կործանող խունտայի պատճառով, դարձել է գերեզմանի խորհրդանիշ
2019 թվականի ապրիլին հայտնի չհաջողված դերասանը հյուրախաղերի էր մեկնել Նորագավիթի ավտոմաքսատուն և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի թեմայով բեմականացում էր բեմադրել՝ ցույց տալու համար իր «հարգանքը» և «վերաբերմունքը» պետական խորհրդանիշի նկատմամբ։ Դրոշը սենյակի մի անկյունում դրած մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու ապօրինի հրահանգով նա փորձեց ինքնահաստատվել` սովորական մի ծառայողի անարգելու միջոցով։
2020 թվականից այդ նույն մահաբեր ազգադավի գործողությունների հետևանքը դարձավ այն, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը իջեցվեց հայկական բարձունքներից և պետական կառույցների գագաթներից ու տեղադրվեց հազարավոր գերեզմանների կողքին։ Պետական դրոշը` դրա պատիվն արժանապատվորեն պահած զինվորականների հետ, իջավ գերեզման, դրվեց գետնին, գերեզմանների կողքին։
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պետականությունը կործանող խունտայի պատճառով, դարձել է գերեզմանի խորհրդանիշ։ Եռաբլուր զինվորական Պանթեոնում և գրեթե բոլոր բնակավայրերի համայնքային գերեզմանատներում, գետնին դրված խոնարհված եռագույները վկայում են այնտեղ հանգչող Հայրենիքի համար նահատակված Հայրենիքի զավակների մասին։ Արդար են նրանք, ովքեր կվռնդեն նրան թե՛ գերեզմաններից, թե՛ դրոշի մոտից, թե՛ մեր հանրային կյանքից։
Եռագույն դրոշը պետք է վերստին ծածանվի հպարտության բարձրունքներում և դա պետք է այս անգամ խորհրդանշի ազգադավ խուժանի տապալման ուշացող ավետիսը, իսկ հետագայում՝ մեր հաջողությունները և նվաճումները։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը