Ինչպիսի հոգեխանգարմունքի տեր պետք է լինի մարդը, այն էլ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որպեսզի հայտարարի.....
Ինչպիսի հոգեխանգարմունքի տեր պետք է լինի մարդը, այն էլ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որպեսզի հայտարարի, թե ում իշխանությունը չի կարողացել այս տարիներին դատել(նկատի ունենալով նախկին իշխանություններին դատելը), ընտրությունների օրը յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատել։ Այո, միանշանակ սա չարությունից կուրացած, չկայացած, ղեկավար լինելու պատասխանատվությունը անհույս չհասկացող մոլագարի ինքնաբացահայտող բարբաջանք է։ Մինչ բարբաջանքի հետևանքներին անդրադառնալը` փաստենք, որ ինքը, որպես գերագույն գլխավոր մոլագար, նախկին մի շարք պաշտոնյաների թալանածը կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելու խոստումը լիարժեքորեն ձախողել է, որևէ թալանչի մինչս օրս դատարանի դռանը չի կանգնել, ավելին` թալանչիների մի մասը դարձել են այս իշխանության 《կարկառուն》դեմքեր։ Դավաճանը հիմա էլ 《կուտ》է տալիս ոմանց, որ գնան ու ընդդիմությանը չընտրեն, իսկ դա նշանակում է` գնալ կամ չգնալ, բայց ինքնաբերաբար ընտրել երկիրը կապիտուլիացիայի հասցրած դավաճանների խմբակին։ Հնարավոր և անհնար ամեն ինչ ձախողած ժեխապետ Նիկոլը, նպատակ ունենալով 《հպարտ》քաղաքացիների ձայների գոնե մի մասը առաջիկայում ստանալու` չհասկանալով և ինքն իրեն մատնելով շատ կարևոր մեյսիջ է ուղղում արժանապատիվ քաղաքացիներին, պոտենցիալ ներդրողներին, որ քանի ինքը վարչապետ է` պետք է աջ ու ձախ գործեր հարուցի, սարքի, փակի, ծեփի, ջարդի, հետևաբար և` կայունություն այդպես էլ չի լինելու, իսկ կայունություն ուզում են բոլորը, անկախ ընդդիմադիր կամ իշխանամետ լինելուց։
Անշուշտ, ժեխապետ Նիկոլի 《կուտը》ուտողներ լինելու են և հենց իրեց ժեխապետ հետ միասին էլ մի վերջին անգամ 《հեղափոխությունը》ուզելու են հասցնել ավարտին, և ինչպես ավարտվելու է ոճրագործների իշխանությունը։ Ահա այդ ժամանակ էլ մոլագար ժեխապետը` իր սուրենպապիկյաններով, շիշբռնողներով, ու դրանց բանդաներով, քյարամյան-քոչարյանանդոններով և շատերով արտակդավթյաններին դեմները կապած հայտնվելու են այնպիսի դատարանի առաջ, որից ոչ ոք չի խուսափել։
#Առանց_նիկոլ_Հայաստան
#Կայուն_հայրենիք


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը