իկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չեն աշխատում. Տիգրան Աբրահամյան
Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Գրառումը ամբողջությամբ՝ ստորև.
«Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների»։
Հասկացի, այսպես հաղթելու շանս չունես։
Հուսով եմ՝ զուտ պայքարի, չհանձնվելու իմիտացիայով չես զբաղվում, դա քեզ ոչինչ չի տա։
Հաղթել ասելով նկատի չունեմ պաշտոնիդ վերադարձը, առավել ևս՝ քաղաքական մենամարտը։
Բանակը, սպային, զինվորականին, վերջապես ստեղծվածը վերջնական քանդելը պետք է կանխել, եթե նույնիսկ դրա հավանականությունը 0.1 % է։
Նիկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չի աշխատում։
Հուշեմ, պատկերավոր ու քո համար առավել ընկալելի ասած, հիշիր, թե կորպուսի հրամանատար ժամանակ ինչ տակտիկայով էիր պայքարում ադրբեջանական սադրանքների դեմ և թե որ ժամանակ էր դրանք «աշխատող լինում»։
Եթե նույնիսկ Ադրբեջանը որոշ դեպքերում կանխատեսելի էր, ապա Փաշինյանի դեպքում այս գործոնը բացառված է։
Լավ ընկերներ շատ ունես, բայց կոնսուլտանտներիդ անպայման փոխի, քեզ լավ տեղ չեն տանում։
ՀԳ. Եթե առաջնորդվեի զուտ իրավիճակային գնահատականներով, ապա տեքստերս քեզ համար շատ տհաճ և կոշտ կլինեին, բայց նույնիսկ գիտակցելով, որ այս վիճակին հենց քո անհաշվենկատ քայլերի արդյունքում ես հասել, ափսոսում եմ։
Ափսոսում եմ յուրաքանչյուր սպայի սխալի և դրա ծանր հետևանքների համար՝ ինչ իրավիճակում էլ լինի։
Ես լավ գիտեմ, թե ինչ ծանր է սպայի խաչը և իրականում ափսոսում եմ, որ շատերդ տապալվեցիք և տապալեցիք։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ