Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը
Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
«Մատաղիսի հետախուզական վաշտը...
Վերջին պատերազմում այս վաշտը հերոսական ուղի անցավ: Երբ ճեղքվեց Թալիշի, այնուհետև՝ Մատաղիսի պաշտպանությունը, ամենաթեժ կետերում հայտնվում էր գնդի ռազվետկեն։ Նույնիսկ նահանջի ժամանակ ամբողջ ճակատով շրջափակման մեջ գտնվող զինվորներին առաջիններից մեկը օգնում էին իրենք:
Մատաղիսի հետախուզական վաշտին հանդիպեցինք հոկտեմբերի 2-ի գիշերը, հաղթանդամ տղաներ՝ ինքնավստահ, ուժեղ, կարծես՝ միջադարյան Հայաստանի արքայագունդը լիներ: Օրեր անց կեսգիշերին իմացանք, որ գործողության են գնացել այն ուղղությամբ, որտեղ թշնամին նորից գրոհել ու վերցրել է կարևոր բարձունք:
Լուսադեմին ադրբեջանական դրոշ էին ուղարկել և ամբողջ առաջնագիծը թնդում էր, որ ռազվեդկեն վիշկի սարը հետ է վերցրել: Տարբեր ջոկատներ, որոնք այդ օրերին ֆեյսբուքյան հերոսներ էին, վառեցին այդ դրոշն ու հետո իմացանք, որ երևաններում հերոսական դրվագներ են պատմել. դե նկարներն էլ ունեին. Աստված՝ իրենց հետ:
Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը: Հրամանատարը՝ Միրոն, հետո իմացա նաև՝ Թևոնյան Նոյը և երեք հետախույզ: Մենք պարտք ենք տղերքին։ Իրենց հերոսական ուղին բոլորն են իմանալու, բոլորին ենք պատմելու:
Հավե՛րժ Փառք, տղե՛րք»,- գրել է Վարագյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը