Ու էդքան գեներալներից ոչ մեկ չի ասել՝ առանց օդը փակելու զորքին ու՞ր ենք ուղարկում
Թեեւ որոշել էի ոչինչ չգրել մինչեւ պատերազմի՝ մեր հետաքննությունն ավարտելը, բայց չի ստացվում։ Երեկվա ծափերը Աժ-ում խելագարության հասցրին: Ջաբրայիլի գործողությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհետեւ օդը բաց էր, ու էդքան գեներալներից ոչ մեկը չի ասել՝ բա առանց փակելու էդ զորքին ու՞ր ենք ուղարկում: Ի՞նչ հաջողություն ունենալու մասին էր խոսքը, որ խորհդարանում ասում էր վարչապետը, անհասկանալի է: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Պարզվում է՝ հրամանատարական բունկերում ինքը մի կողմ կանգնած լսում էր գեներալների քննարկումները: Ու իր պատասխանատվությունը միայն այդքանն է եղել: Եթե նույնիսկ մերոնք հասնեին Հորադիզ կայարան, (հետո պիտի պարզվեր, որ մեր երկու տանկերն, ի դեպ, հասել էին ու խփվել) այդ դեպքում կզոհվեին գործողությանը մասնակցած բոլոր զինվորները, որովհետեւ օդը բաց էր: Այդ գործողությունը պլանավորած բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների, բանակի սպառազինության ոչնչացման համար: Միայն Ջաբրայիլում թշնամին 17 տանկ է խոցել անօդաչուներով եւ հրթիռներով: Տանկերի մի մասի անձնակազմերը ստիպված լքել են տանկերը, որպեսզի չմոխրանան: Խոսե’ք այնտեղից մազապուրծ փախած զինվորների հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարողացել են դուրս պրծնել: Խոսե’ք էդ տեղերքի հետ, նրանք հեկեկալով կպատմեն, որ իրենց ընկերների դիերը չկարողացան հանել: Իսկ երեկ դիմակահանդես էր խորհրդարանում»,- գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը