Դատավորների ընդհանուր ժողովը կրկին տեղի չի ունենա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 16-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը կրկին տեղի չի ունենա, եւ օրակարգում ներառված հարցերն այդպես էլ չեն քննարկվի: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 26-ին եւս պետք է տեղի ունենար Դատավորների ընդհանուր ժողով, սակայն այն տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով:
Այդ ժամանակ օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրություն եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամի ընտրություն, սակայն, ինչպես նշեցինք, նիստը չկայացավ: Եվ, ահա, չնայած որոշվել էր, որ այն պետք է տեղի ունենար այս ամիս, սակայն մենք տեղեկացանք, որ այն կրկին չի կայանա։ Սակայն հետաքրքիր է, որ դատավորներին անգամ զգուշացրել են՝ եթե չգան նիստին, ապա նրանց նկատմամբ կարող են կարգապահական վարույթներ հարուցել:
Եվ արդյունքում դատավորներն արդեն նամակներ են գրել Բարձրագույն դատական խորհրդին եւ տարբեր պատճառներ ներկայացրել, թե ինչու չեն կարող ներկայանալ նիստին եւ, օրինակ, նշել են վատառողջ լինելու, կորոնավիրուսով հիվանդ լինելու կամ այլ գործ ունենալու հանգամանքը: Եվ ստացվում է այնպես, որ դատավորներին չեն կարողանում մի վայրում հավաքել, որպեսզի քննարկեն այդ մի քանի հարցերը, եւ հիմա անհայտ է, թե երբ կկայանա հաջորդ քննարկումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում