Նեյմար. Մբապեն ինձ սովորեցրել է լինել ֆրանսիացու պես
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել ակումբակից Կիլիան Մբապեի մասին:
«Նա ինձ սովորեցրել է լինել ֆրանսիացու պես, բացատրել է ֆրանսիական մտածելակերպը: ՊՍԺ-ում հարմարվելու հարցում պարտական եմ Մբապեին: Առաջին հերթին, ինձ տպավորեցին նրա մարդկային որակները: Կիլիանը շատ ուշադիր է, միշտ երջանիկ ու սիրալիր բոլորի հանդեպ: Նա հրաշալի մարդ է: Դա է պատճառը, որ մենք հրաշալի հարաբերություններ ունենք առաջին օրվանից»,- բրազիլացու խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Նեյմարը և 22-ամյա Մբապեն ՊՍժ-ին միացել են 2017 թվականին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը