«Չհասկացա՞նք, ուրեմն ավելի վատ է լինելու։ Ավելի մեծ աղետ է պատելու մեզ․․․»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը երկար եմ մտածել մեր իրականության մասին։ Ցավոտ եզրակացությունս մեկն է՝ Նիկոլը դեռ անելիք ունի մեր երկրում։ Նիկոլի դասերը դեռ բոլորը չեն հասկացել…
Դեռ 2018թ. նոյեմբերին եմ վերջնականապես համոզվել, որ հայ ժողովուրդը չի կարողանալու խուսափել պատժից։ Համոզվել ու գրել եմ դրա մասին։ Հիմա էլ նստած փորձում եմ հասկանալ՝ այդ ո՞նց եղավ, որ նույնիսկ պատիժը չհասկացանք։ Ուշքի չեկանք։
Չհասկացա՞նք, ուրեմն ավելի վատ է լինելու։ Ավելի մեծ աղետ է պատելու մեզ։ Ու մեր ժողովուրդն արժանի կլինի դրան։
Եվ քանի դեռ այս հարվածները, այս ողբերգությունը չի ստիպում մեզ անկեղծանալ, ներս նայել ու վերջապես ազատվել հպարտության մահացու մեղքից, ուրեմն Նիկոլը իսկապես դեռ անելիք ունի։
Այդպես է։ Նա մեր տգիտությամբ ու մեծամտությամբ է սնվում»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ