Արցախի հյուրանոցներում ազատ սենյակ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է
Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հայտնում են, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի:
Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):
Այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին