ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում իրականացնել քննություն՝ հակառակորդի կողմից մեքենայի վրա քարեր նետելու դեպքը բացահայտելու համար
Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին եւ կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետեւանքով մեքենան վնասվելու հնարավորությունը:
Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում, սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ եւ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:
Կարեւոր է ընգծել նաեւ, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:
Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին եւ կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով»,- գրել է նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին