«Էդ գյուղերում որ մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծի՞ք»». Սոֆյա Հովսեփյան
«Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվեն, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում, որ այգիները սեփականատերեր ունեն... Հետո եկավ ժամանակ, որ սկսեցինք խոսել «հանրային գերակա շահ», «ապօրինի գույքի բռնագանձում» տերմիններով...
Սրանք էլ օգուտ չտվեցին, քանի որ ինչքա՜ն ապօրինի գույք կար՝ մնաց իր տեղում, հանրության շահն էլ մոռացվեց, գնաց... Այսօր համալսարանների շենքերն ենք վաճառում... Լո՞ւրջ... Էդ գյուղերում էլ, որ ասեցիք ու մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծիք» և ճանապարհ դեպի անօրինությո՞ւն։ Էդ գյուղացիների համար մեծ հաշվով մեկ է, թե դուք ինչ կծախեք, քանի որ իրենք հայրենիք կորցնելուց հետո, դեռ ուրախ ծափ են տալիս ու հանրահավաքի ժամանակ էլ մրցում իրար հետ, թե ո՞ւմ գյուղի անվանական պաստառը ավելի բարձր կպահվի: Իրենց համար միևնույն է, որ հարևանի տղայի «մի բուռը» դեռ հանգրվան չունի։ Հիշեցնե՛մ, կան շատ մարդիկ, որ իրենց սկզբնական ճանապարհից չեն շեղվել ու էլի չեն թողնի կպնեք որևէ գույքի, առավել ևս՝ վաճառք ձեր խաղաղասիրական մոտիվներով... Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը կամ մյուս օրը գնի ԵՊՀ-ն, էն մյուսը՝ Մատենադարանը, հաջորդը՝ ցեղասպանության թանգարանը... Կեցցե՜ն, ասածներդ չհասկացող անդարդները... Պատառ-պատառի նոր ժամանակներ...»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում