Իշխանության ձեռագիրն է դառնում խայտառակ որոշումներ կայացնելը,ապա հերոսաբար դրանք վերացնելը. Խաչատրյանը՝ բանկային երաշխիքի նվազեցման մասին
Երեկ կառավարությունը որոշում ընդունեց վերանայել պետական գնումների շրջանակներում 100% բանկային երաշխիքների պահանջը՝ կտրուկ նվազեցնելով այն և սահմանելով երաշխիքի անհամեմատ ցածր շեմեր՝ գնման գումարից կախված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Ակամայից հիշեցի, որ երբ ես և Լուսավոր Հայաստանի իմ այլ գործընկերներ ԱԺ-ում, մասնավորապես՝ Կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ, բարձրացնում էինք այդ հարցը, որ դա դժվար հաղթահարելի պահանջ է փոքր և միջին բիզնեսի համար և պետք է այն վերանայել, Վարչպետը մեզ մեղադրեց «նախկին ատկատչիկների» շահերը սպասարկելու մեջ:
Հիմա ինձ մոտ հարց է ծագում՝ իշխանությունը վերջապես բանկային երաշխիքի պահանջը վերանայելով՝
1.արդյո՞ք ինքն է սկսել սպասարկել իր իսկ նշած «նախկին ատկատչիկների» շահերը, թե՞
2.արդեն իսկ լուծել է «նախկին ատկատչիկների» հարցը և ձևավորել է իրեն յուրային «ատկատչիկներ», թե՞
3.վերջապես հասկացել է նախկին՝ իր իսկ որոշման խիստ բացասական ազդեցությունը փոքր և միջին բիզնեսի վրա, համոզվել է մեր իրավացի լինելու մեջ և որոշել է շտկել իր սխալը, սակայն ընտրությունների նախաշեմին ներկայացնելով այն որպես ժեստ մեր տնտեսավարողներին:
Արդեն իսկ ձեռագիր է դառնում իշխանության համար՝ նախ կայացնել խայտառակ որոշումներ, հետո հերոսաբար վերացնել դրանք, ներկայացնելով հանրությանը, թե տեսեք՝ ինչեր ենք անում Ձեր համար:
Չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լացես»,- գրել է Խաչատրյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ