Երբ առաջարկ ստացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար, մտահոգություն հայտնեցի, որ վարչապետը նրան թակարդն է գցում
Վահան Քերոբյանը' որպես մարդ, ինձ վրա լավ տպավորություն է թողել, հաճախ ենք զրուցել երկրի երկրի խնդիրների ու մարտահրավերների մասին։
Երբ առաջարկ ստացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար, մտահոգություն հայտնեցի, որ վարչապետը նրան թակարդն է գցում' լավ իմանալով, որ տնտեսությունը նոր անկումներ է գրանցելու, և բնավորության համապատասխան, պետք է մեղավոր դարձնի իր թիմից դուրս գտնվող մարդկանց։ Իբր թե' տեսեք, ես հնարավորություն եմ տալիս այլոց ևս, այնինչ դա լավ միջոց է' հետո հռետորական հարց տալու' թիվ մեկ մեղավորը ես ե՞մ...
Այսօր Վահան Քերոբյանը ոգևորված հայտնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի ու տնտեսության վերականգնման դրական ընթացքի մասին։ Էկոնոմիկայի նախարարը վերահաստատում է երկնիշ տնտեսական աճ ապահովելու իր նպատակը, բայց չի ասում, որ ատոմակայանի համար վարկը ռուսներից վերցրել են ոչ թե ատոմակայանի, այլ այդ փողերը բանկում դնելու և պետական համակարգի աշխատավարձերը վճարելու համար, որ նոր վարկեր են ներգրավում' բյուջեի խորացող ճեղքերը քիչ թե շատ ծածկելու համար, որ վարչապետի հրահանգով առնվազն 10%-ով կրճատվում են բյուջետային ծախսերը, քանի որ արդեն 2021-ին պետական կառավարումը և տնտեսությունը աղետի մեջ է։
Վստահ եմ, որ տնտեսական քաոսի մի փուլում վարչապետը պարզապես հեռացնելու է Վահան Քերոբյանին' նրան համարելով այդ ամենի մեղավոր և փորձելով կրկին ջրից չոր դուրս գալ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում