Դատավոր Ավետիսյանի հատուկ կարծիքը՝ ինչպես նախկինում այս անգամ ևս իրավունքի զարգացման համար, չափազանց կարևոր է լինելու
Հարգելի գործընկերներ,
Հիշում եք մարտի 17-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։ Այդ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել էր մեր կողմից, սակայն դատախազությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանում փաստացի դատավոր, մինչ այդ փաստաբանը ամեն կերպ պնդում էին հակառակը։
Վճռաբեկ դատարանի այդ որոշման երկրորդ մասի վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել նույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը։
Դատավոր Ավետիսյանի կողմից մանրամասն վերլուծվել է առհասարակ գործի վարույթի կասեցման և Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը։ Վճռաբեկ դատարանը իրավացիորեն արձանագրել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը վերաքննիչ դատարանի կողմից քննության ենթակա չէ, սակայն նշվել էր նաև, որ Դատավոր Գրիգորյանը կարող էր ամբողջությամբ չկասեցնել գործի վարույթը։ Դատավոր Ավետիսյանը համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության հետ գտել է, որ Դատավոր Գրիգորյանը լիարժեք ճիշտ էր քրեական գործի վարույթը ամբողջությամբ կասեցնելու որոշման մեջ և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման ամբողջ ծավալով։
Դատավոր Ավետիսյանի այս հատուկ կարծիքը՝ ինչպես նախկինում այս անգամ ևս իրավունքի զարգացման համար, չափազանց կարևոր է լինելու։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին