Մանկության բարդույթները
Կարծես բոլորը զարմացած քննարկում են, թե ինչպես է ինչ-որ նախարար հարձակվում լրագրողի վրա։ Շատերը, միամտաբար զայրանում և դիմում են վարչապետի գրպանային իրավապահ մարմիններին, թե պետք է գործ հարուցել, հակառակ դեպքում սա անպատժելիություն է այլն։ Հարգելիներս, արդյո՞ք սա առաջին դեպքն է։ Մոռացա՞ք, մեկ այլ իշխանավոր՝ Աժ փոխխոսնակի գլխով հարվածն իր նախկին գործընկերոջը, մեկ այլ պատգամավոր՝ նախկին լրագրողի հայհոյանքներով կատաղի հարձակումը ցուցարարների վրա, ողջ իմքայլականների հարձակումը «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի վրա։ Էլ չեմ խոսոում, վարչապետի և նրա խունվեյբինների բռնության բացահայտ կոչերի մասին։ Իսկ գրպանային իրավապահները, ոչ միայն գործեր չեն հարուցում, այլ լավագույն դեպքում, միանգամայն լուրջ դեմքով հայտարարում, որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պաշտոնյաների արարքներում հանցակազմ չկա։ Ինչու լավագույն, քանի որ հաճախ տեղի է ունենում հակառակը՝ քր․գործեր են հարուցվում տուժողների նկատմամբ։
Իմ կարծիքով, այս բոլոր հիշված դիպվածների «հերոս» պաշտոնյաները իրենց մանկության, պատանեկության տարիներին մշտապես եղել են ճնշված, մանկապարտեզում, դպրոցում , ԲՈՒՀ-ում, բակում, փողոցում։ Նրանք երջանիկ են եղել, երբ թաղում հարգված հեղինակություններն իրենց ուղարկել են գարեջուր և ծխախոտ առնելու։ ․․․Եվ հանկարծ․ Օ՜ Աստված, նրանք հայտնվեցին իշխանության վերին օղակներում, պաշտպանված ուժային կառույցներով։Եվ վերջապես սրանք իրենց ճնշված, բարդույթավորված մանկության վրեժն են հանում և ինքնահաստատվում նախկինում կրած նվաստացումների համար․ «Ա՛յ հիմա տեսեք, մե՞զ էիք հա՞ ճնշում»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին