Խայտառակություն. Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովի արտահերթ ընտրության անհրաժեշտության և ժամկետի մասին հայտարարում է կառավարության ղեկավարը
Խայտառակություն!!!
Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովի արտահերթ ընտրության անհրաժեշտության և ժամկետի մասին հայտարարում է կառավարության ղեկավարը։ Ավելի մեծ խայտառակություն դժվար է պատկերացնել։ Սա նշանակում է, որ մեր երկրի սահմանադրական կարգը հերթական անգամ տապալված է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս (կամ նա պաշտոնանկ է արվում, կամ նրան անվստահություն է հայտնվում), որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չի կարողանում ընտրել վարչապետ։ Դեռևս վարչապետը հրաժարական չի տվել (նրան անվստահություն չի հայտնվել), խորհրդարանում վարչապետի թեկնածուներ չեն առաջադրվել, վարչապետի ընտրություն չի կազմակերպվել, դա չի կատարվել երկրորդ անգամ, բայց այսօր վարչապետի կողմից հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման կոնկրետ օրվա մասին։ Հատկանշական է նաև, որ այդ հայտարարությունն արվում է երկրում պաշտոնապես հայտարարված ռազմական դրությամբ պայմաններում, երբ, համաձայն ՀՀ Սահմանադրության, արգելվում են բոլոր տեսակի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը։
ՈՒզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպված նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նույնպես որոշել է գործադիր իշխանության ղեկավարը, միանձնյա՝ Երևանի ավագանու ընտրությունների իր համար գոհացուցիչ արդյունքների մասին տեղեկանալուց հետո, չնայած, որ նախապես հայտարարվել էր ընտրությունները 2019 թվականի մայիս կամ հունիս ամիսների կազմակերպելու մասին։
Հավանաբար, վարչապետը առաջիկա օրերին կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին, որ կուսակցությունը կամ դաշինքները քանի տոկոս քվեներ պետք է ստանան և նրանց ներկայացրած ցուցակներից, ովքեր պետք է ընտրվեն ԱԺ պատգամավոր և այդպես շարունակ։
Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական, ժողովրդավարական պետություն այլևս գոյություն չունի։
Մենք պետք է մտածենք մեր երկիրը նորովի կառուցելու մասին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին