Կարո՞ղ է վաղն էլ ձեր ոճի մեջ խեղաթյուրեք, թե սահմանադիրը շնչելու կամ արտաշնչելու հնարավորություն չի նախատեսել
Թե’ Վարչական դատարանի որոշումը, թե՛ վարչապետի աշխատակազմի այսօրվա պարզաբանումն ինձ համար սպասելի էին՝ 1-ը՝ իրավունքի տրամաբանության, 2-ը՝ իշխող ուժի ամենաթողության համատեքստում (նախորդիվ գրառումներով անդրադարձել էի)։
Ինչ ասել է. «Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։»։
Կարո՞ղ է վաղն էլ ձեր ոճի մեջ խեղաթյուրեք, թե սահմանադիրը շնչելու կամ արտաշնչելու հնարավորություն չի նախատեսել։
Այսինքն՝ այս տեքստի հեղինակի «բարձր» կարծիքով անձանց մի շրջանակ զրկված է դատական պաշտպանության հիմնարար իրավունքից (Սահմ. հոդված 61)❗️
Սա ոչ միայն Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դասագրքային օրինակ է, այլեւ՝ սահմանադրական կարգի հերթական տապալում։
Հետո էլ Սահմանադրությանն ու այս փաստաթղթի հեղինակներին եք նենգաբար պիտակավորում։ Աշխարհի ամենաիդեալական գրված իրավական ակտը նման այլասեռված մեկնաբանությունների պարագայում իրավիճակից պատվով դուրս չէր գա։
Նույն տրամաբանությամբ, շուտով, Վերաքննիչ դատարանն ազատելու է մարդուն կալանքից, բայց քրեակատարողական հիմնարկը թույլ չի տալու լքել տարածքը, որովհետեւ կառավարությունը համաձայն չի լինելու դատական ակտի հետ։
Միանգամից Սահմանադրության 1-ին հոդվածից հանեք «իրավական» եզրույթը, ինչու՞ եք հապաղում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին