Սրբություն, արժեք, սկզբունք, Հայրենիք, ընկեր, հարազատ, հավատք չունեցող մարդը մեր «կառավարության ղեկավարն է. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի այս գրառումից շուրջ 5 ամիս անց, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը փորձում է դատարանում վիճարկել իր պաշտոնից ազատման հրամանագիրը։
Զինված ուժերում վաստակ ունեցող գեներալն ազատվեց, որովհետև երկրի գլխավոր խմբագրի տխմար հայտարարությանը հակառակ կարծիք էր հրապարակել՝ ասելով ճշմարտությունը։
Այն, որ երկրի ազգային հերոս, ԳՇ պետի տեկակալը, նրա հետ միասին նաև վաստակաշատ զինվորական ԳՇ պետը ստիպված դիմել են դատարանին՝ դեռևս ողբերգության կեսն է։ Ամբողջ ողբերգությունը նրանում է, որ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր կապիտուլյանտը դեռ վարչապետ է, այլ ոչ պետական դավաճանության հոդվածով ամբաստանյալ։
Սրբություն, արժեք, սկզբունք, Հայրենիք, ընկեր, հարազատ, հավատք չունեցող մարդը՝ մեր «կառավարության ղեկավարն է»։ Այդ պատճառով էլ ազգային հերոսի կոչում տալիս է, երբ անձամբ իրեն է պետք։ Պաշտոնի նշանակում և ազատում է՝ երբ անձամբ իրեն է պետք։ Ժողովրդին, ավելի ճիշտ նրա մի խավին (կիսագրագետներ, անգրագետներ) հիշում է՝ երբ անձամբ իրեն է պետք։ Անվտանգությունը բազմապատիկ ավելացնում և ամուր պաշտպանվում է, երբ անձամբ իրեն է պետք։
Ա՛յն, ինչն անձամբ իրեն պետք չէ՝ հեշտությամբ հանձնում թշնամուն կամ քանդում է։
Իսկ բոլոր նրանք, ովքեր 2018թ. քվեարկել են կապիտուլյանտի օգտին, և հիմա չեն զղջում դրա համար՝ Նիկոլի անուղակի հանցակիցներն են»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին