Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը նախապես տեղյակ եղե՞լ են, թե ինչ է արել իրենց տաղանդավոր «վարչապետը». Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ դիմելով բանակի գեներալներին ու սպաներին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պարոնայք գեներալներ և սպաներ,
ա) Ասե՛ք խնդրեմ, եթե Նիկոլ անունով մի սովորական ավանտյուրիստ լրագրող, պատերազմի 25-րդ օրը, զորքերը համալրելու այսքան «հեշտ» ձև էր գտնելու, էլ ինչո՞ւ էինք տարիներով այդքան զինկոմիսարիատներ պահում, զորահավաքային պլաններ կազմում, կցագրումներ անում, ուսումնավարժական հավաքներ անցկացնում, ակտիվ պահեստազոր ձևավորում, կոչումներ բաժանում և այլն։
բ) Հետաքրքիր է, պաշտպանության նախարարը և ԳՇ պետը նախապես տեղյակ եղե՞լ են, որ իրենց տաղանդավոր «վարչապետը»՝ պատերազմի ամենաթեժ և բախտորոշ փուլում, նման հիմար նախաձեռնությամբ է հանդես գալու։
գ) Ձեզանից որևէ մեկը փորձե՞լ է բացատրել խելացնոր կապիտուլյանտին, որ այդկերպ նա ամբողջովին կազմալուծելու է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրող զինապարտների հավաքագրման աշխատանքները:
դ) Գոնե հիմա հարցրե՞լ եք նրան, թե ի՞նչ է նշանակում «ընտրել հրամանատար»։ Ո՞նց էին անելու, բա՞ց, թե՞ փակ քվեարկությամբ։
ե) Նիկոլի այս հիմարությանն արձագանքեցին բնականաբար միայն մարզպետները և որոշ համայնքապետեր։ Սա ֆեյսբուքում համազգեստով նկարվելու և պատերազմի թիկունքում թաքնվելու լավ առիթ էր նրանց համար։ Կարո՞ղ եք գոնե մեկ ջոկատի մարտական ուղի նկարագրել, որը Նիկոլի կոչով է ձևավորվել, և 2020թ. հոկտեմբերի 21-ից հետո մասնակցել է իրական մարտական գործողությունների»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ