Ինչ ֆունկցիաներով պետք է օժտենք ԱԳՆ-ին, որ այն էֆեկտիվ աշխատի
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է այն ֆունկցիաները, որոնցով, ըստ իրեն, ԱԳՆ-ն կկարողանա ավելի արդյունավետ աշխատել:
«Եթե ուզում ենք մեր ԱԳՆ-ն առավել էֆֆեկտիվ աշխատի, մենք պետք է նրան օժտենք հետևյալ ֆունկցիաներով։
1. Մեր ԱԳՆ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության կուրատորը պետք է լինի։ Ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության։ Նրա ընդհանուր կուրացիայի տակ պետք է լինեն նաև պառլամենտական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը և այլն։ Սա պարտադիր նախապայման է:
2. Առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցված տեքստի, որևէ պատգամավոր չպետք է որևէ ելույթ ունենա միջագային հարթակներում, որևէ վարչության պետք չպետք է Բրյուսելում կամ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հարց քննարկի՝ առանց ԱԳՆ ընդհանուր ուղենիշների։
3. ԱԳՆ-ն պետք է «աշխատացնի» նաև վարչապետին։ Մշտապես պետք է ասի՝ այս մարդու հետ խոսի, նրա հետ մի խոսի, սա ասա, սա՝ մի ասա։ Ամեն վարչապետ չէ, որ կարող է արտաքին քաղաքականությունից գլուխ հանել և դա փաստ է։ Դրա համար էլ պետք է նրան մշտապես ուղղորդել, նրա արտաքին քաղաքական աշխատանքը համակարգել։
4. ԱԳ նախարարը պետք է լինի երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Հեղինակություն, ցանկալի է ոչ կադրային դիվանագետ՝ քաղաքական ծանրքաշային:
5. ԱԳՆ-ն յուրաքանչյուր գերատեսչությունում պետք է ներկայացուցիչ ունենա՝ համակարգելու արտաքին կապերի բլոկը:
6. Դեսպաններ պետք է նշանակվեն լավագույնները՝ անկախ դիվանագետ լինելու հանգամանքից:
7. Դիվանագետների հետ՝ մինչ գործուղման մեկնելը, պարտադիր պետք է աշխատեն ընդունող երկրի վերաբերյալ մասնագետներն ու ԱԱԾ-ն:
8. Ոչ ոք այդքան ընդհանրություն չունի, որքան ԱԱԾ-ն և ԱԳՆ-ն: Նրանց ինտեգրված համագործակցությունը այլընտրանք չունի:
Այս ցուցակն իրականում մեծ և շարունակական է»,- գրել է Սարգսյանը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները