Սրանց գողացածի, հանձնածի, կորցրածի ու պարտք արածի դիմաց կարող է դարերով ճռռանք
Ամեն անգամ երբ գրում եմ, թե աթոռից կառչած այս կապիկներն ինչպես են հերթական անգամ տապալել պետության համար կարևոր ինչ-որ բան, շատերին կարող է թվալ, թե չարախնդում եմ, կայֆ եմ ստանում, և այլն։
Կարող եք չհավատալ, բայց ինձ այդ ամենն ահավոր ՑԱՎԱՑՆՈՒՄ է։ Ամեն առանձին միջադեպ։
Հա, սարկազմ էլ կա գրածներումս, երբեմն զմայլիկներ էլ եմ դնում՝ ըստ ժանրի կանոնների, բայց իրականում ահավոր ցավոտ է։ Շատ կուզեի, որ սխալվողը ես լինեի, որ կյանքն ամեն անգամ ապացուցեր, թե ինչքան սխալ է քննադատությունս, ինչ անիմաստ են անհանգստություններս, ինչ անտեղի է ջղայնությունս։
Կապ չունի, խոսքը Աբու-Դաբիում ռազմական ցուցահանդեսին ցուցանմուշները չհասցնելու, Երևանում կայանալիք ռազմական ցուցահանդեսը տապալելու, ձյան մեջ, թշնամու ուղիղ նշանառության տակ վրանում քնող դիրքապահների, թե հազար ու մի մեծ ու փոքր տապալումների մասին է։
Այս ամենը ոչ միայն մեր հայրենիքից, այլև մեր կյանքերից է գողացվում։ Այս ամենը հետո տասնամյակներով պիտի վերականգնենք՝ կտրելով մեր երեխաներից ու թոռներից։
Սրանց գողացածի, հանձնածի, կորցրածի ու պարտք արածի դիմաց կարող է դարերով ճռռանք (չեմ չափազանցնում, երկրների կան, որ 80–90 տարի պարտք են փակում, չեն կարողանում տակից դուրս գալ...)։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին