Հայաստանը կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող պետության
Հայաստանը պետք է կրկին որոշակի գործառույթներ ու պատասխանատվություն ստանձնի տարածաշրջանի ռազմա-քաղաքական զարգացումներում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Մինչ 2020թ.-ի պատերազմը մեր պետությունն առնվազն երկու նման գործառույթ էր իրականացնում՝ ուժերի հավասարակշռություն պահպանելով Ադրբեջանի հետ՝ նա պատերազմների և ռազմական գործողությունների կանխման կարևոր դեր էր խաղում ողջ տարածաշրջանի համար և երկրորդ, զսպում էր Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս։
Հիմա այս ամենն այլևս չկա, իսկ Հայաստանն էլ կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող պետության։ Պարզ է, որ իր այդ կարգավիճակով հայկական պետությունն այլ երկրների հետ հարաբերություններում որևէ այլ բանի, քան նրանց ձեռքում գործիք լինելու հավակնություն չի կարող ոնենալ։ Իսկ դա, մեղմ ասած, անընդունելի իրողություն է, որը սպառնալիքներից բացի որևէ այլ հեռանկար հայ ժողովրդին չի կարող խոստանալ...»,-գրել է քաղաքագետը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին