Բազում զրպարտանքների դիմաց մենք ստիպված էինք վճարել մեծ գին և դեռ շարունակում ենք վճարել. Հասրաթյան
Բազում զրպարտանքների դիմաց մենք ստիպված էինք վճարել մեծ գին և դեռ շարունակում ենք վճարել, քանի որ տարիներ շարունակ «եվրոպական արժեքներ» քարոզող այսօրինակ «տեսաբանները » ոչ թե մտածում էին հզոր Հայրենիք կառուցելու մասին, այլ նպատակային թիրախավորում բոլոր նրանց, ովքեր լծված էին այդ Հայրենիքը կառուցելու գործին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ստեփան Գրիգորյան անուն-ազգանունով ոմն քաղաքագետ 2018-ի հուլիսին հանիրավի մեղադրելով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, դատարանի վճռով ստիպված էր հանդես գալ հրապարակային հերքմամբ: Դրանով նա հաստատեց, որ գեներալին ուղղված «...տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու, պատերազմի ժամանակ տեղում չլինելու և իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին» արված հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան զրպարտանք...
Թվում է, թե այս ամենն օրենքի շրջանակում է և հարցը փակված: Մինչդեռ իրականությունն այն է, որ ոչ միայն այդ, այլև նման բազում զրպարտանքների դիմաց մենք ստիպված էինք վճարել մեծ գին և դեռ շարունակում ենք վճարել, քանի որ տարիներ շարունակ «եվրոպական արժեքներ» քարոզող այսօրինակ «տեսաբանները » ոչ թե մտածում էին հզոր Հայրենիք կառուցելու մասին, այլ նպատակային թիրախավորում բոլոր նրանց, ովքեր լծված էին այդ Հայրենիքը կառուցելու գործին... Այդ ամենի հանրագումարն այն ծանրագույն վիճակն է, որում այսօր գտնվում ենք ՄԵՆՔ... »,-գրել է Հասրաթյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին