«Ռեալի» կամային հաղթանակը Բենզեմայի դուբլի շնորհիվ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» տանը մրցեց «Էլչեի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ «Էլչեի» իսպանացի պաշտպան Դանիել Կալվոն։ Հաշվի հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 73-րդ րոպեին օգտագործեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումը։ Ավելացված ժամանակում Բենզեման ձեւակերպեց դուբլ։
«Ռեալը» 55 միավորով երրորդն է, «Էլչեն» 17-րդն է՝ 25 միավոր։ Առաջատարը «Ատլետիկոն» է (26 խաղ, 62 միավոր), երկրորդը «Բարսելոնան» է (26 խաղ, 56 միավոր)։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը