Հիմա ավելի շատ փորձում են սիրաշահել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ Արցախի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որևէ ձևով չեն աջակցում ՀՀ իշխանություններին ներքաղաքական գործընթացներում, սակայն մասնավորապես Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքների, երթերի մասնակից արցախցիները հավաստիացնում են, որ Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի տարբեր դեմքերից հավաքներին չմասնակցելու վերաբերյալ հորդորներ են ստանում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, եթե նախկինում, որպես կանոն, դրանք սպառնալիքների ձևով էին լինում, ապա հիմա սիրաշահելու, վարկերի «ջրման», նոր վարկեր ստանալու, սոցիալական տարբեր ծրագրերի ներգրավման խոստումների միջոցով է իրականացվում։
Ըստ էության, Արայիկ Հարությունյանը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը ավտոմատ կերպով հանգեցնելու է իր իշխանության առավել թուլացմանը. ներկայումս էլ Հարությունյանի վարկանիշն ընկած է, ավելին՝ վերջինիս նկատմամբ ժողովրդի վստահությունը պատմական մինիմումի է հասել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը վերջին ճիգերն է գործադրում իրեն ու իր իշխանությունը փրկելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին