Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Հարեվաններ

ԼՂ կարգավիճակի հարցում կարևոր է Պուտին-Ալիև երկխոսությունը. վերլուծաբանի կարծիք

 

Վերլուծաբանները շարունակում են քննարկել հետպատերազմյան կացությունը Հարավային Կովկասում ու անվտանգության նոր իրավիճակն այստեղ: Տարածաշրջանում շատ հարցեր շարունակում են մնալ անորոշ

Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով անցած տարվա ղարաբաղյան պատերազմը անակնկալի բերեց Արևմուտքը, որը երկար տարիներ ջանքեր է ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մեջ: Խոսելով օրերս ԼՂ հակամարտությանը նվիրված առցան քննարկման ընթփացքում՝ դե Վաալն այսօրվա կացությունն ու վերջին պատերազմը որակում է Արևմուտքի ձախողում, որը կարող էր ավելին անել՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

Վերլուծաբանի կարծիքով այսօր Բայդենի վարչակազմը ցանկանում է վերադառնալ այս գործընթացին, սակայն այս ճանապարհին կան խոչընդոտներ, ներառյալ ստեղծված կացությունն ու ՌԴ խորը ներգրավվածությունը հակամարտությունում: Թոմ դե Վաալը կարևորում է Արևմուտքի դերակատարությունը հատկապես ոչ պաշտոնական ձևաչափի երկխոսության կազմակերպման շրջանակում (Track II diplomacy): Բացի այդ, վերլուծաբանը կարևորում է արևմտյան հաստատությունների ու միջազգային դերակատարների ֆինանսական օժանդակությունը, որի միջոցով պետք է հասնել նաև ԼՂ հայության մեկուսացման վերացմանը, որը դե Վաալը համարում է հակամարտության առաջնային խնդիրներից մեկը:

Թոմ դե Վաալն ընդգծում է, որ՝ զինադադարի հայտարարությունը չի հանդիսանում խաղաղության պայմանագիր:

՛՛Կարծում եմ, որ կարևոր է կրկին նշել, որ դա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ հրադադարի մասին համաձայնագիր: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը երեք կողմերի միջև ստորագրվեց մի փաստաթուղթ: Այն չունի միջազգային կարգավիճակ: Այն չի ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությունը՛՛,- նշել է դե Վաալը:

Ըստ վերլուծաբանի՝ շատ հիմնարար խնդիրներ արտացոլված չեն հայտարարությունում, ներառյալ ԼՂ և ռուս խաղաղապահ ուժերի կարգավիճակի հիմնահարցերը:

Անդրադառնալով ՌԴ-ի քաղաքականությանը դե Վաալն ընդգծում է, որ Մոսկվան այստեղ վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից մոտենում է Լեռնաին Ղարաբաղին Հարավային Օսիայի կամ Աբխազիայի օրինակով, մյուս կողմից ակտիվորեն աշխատում Թուրքիայի հետ: Նա Պուտին-Էրդողան հարաբերությունները նմանեցնում է Լենին-Մուստաֆա Քեմալ պատմական հարաբերություններին:

Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակը կամ պարտությունը կարող է կանխորոշել, թե ինչպիսի երկրներ կդառնան Հայաստանն ու Ադրբեջանը, իր հերթին ասում է ամերիկահայ վերլուծաբան, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը: Բաքուն, ըստ նրա, իրականացնում է քարոզարշավ՝ փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես բազմաէթնիկ ու բազմամշակութային երկիր, ուր կարող են ապրել տարբեր էթնիկական խմբեր: Իրականում, սակայն, ըստ Լիպարիտյանի, Ադրբեջանը չի հրաժարվել ատելության ու բռնության քարոզից ու հռետորաբանությունից: Հաշվի առմելով երկրի բռնապետական բնույթը և ժողովրդավարական ուժերի նկատմամբ բռնաճնշումները՝ որևէ բողոքի ձայն չի հնչում այդ հռետորաբանության կապակցությամբ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Լիպարիտյանի կարծիքով այսօր այնտեղ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությունը չի վայելում բնակչության աջակցությունը: Այն իր բնույթով և ձևով հակաժողովրդավարական է և փորձում է պարտության ողջ բեռը բարդել գործող վարչապետի վրա՝ անտեսելով սեփական պատասխանատվությունը բանակցային գործընթացի ձախողման մեջ: Ըստ Լիպարիտյանի՝ գործող իշխանությունները չեն պատասխանատու պատերազմում պարտության համար, սակայն, ըստ Լիպարիտյանի, առկա է նաև տրամաբանական հարցադրում, թե արդյոք վարչապետ Փաշինյանն է ամենաճիշտ ընտրված առաջնորդն այս պահին Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ բանակցելու համար:

՛՛Երկրում չկա իրական երկխոսություն տեղի ունեցածի վերաբերյալ, գերիշխում է ժխտողականությունը, նույնիսկ չկա համաձայնություն, թե ինչ է կորսվել և ինչ են նշանակում այդ կորուստները: Այժմ Հայաստանում հնչում են կոչեր ավտորիտար ռեժիմի, ուժեղ անձի կառավարման, ավելի շատ ու լավ ռազմականացման, ռևանշիզմի և բռնությամբ կառավարությունը տապալելու օգտին՛՛,- ասում է Լիպարիտյանը:

Պատմաբանի կարծիքով վերջին պատերազմի արդյունքում լուծվել է ԼՂ հակամարտության երկու կարևրքո հիմնահարցերից մեկը՝ ԼՂ շուրջ ընկած տարածքների խնդիրը: Այժմ, ըստ նրա, մնացել է մյուս՝ կարգավիճակի հարցը, սակայն այս խնդրի շոշափելի հատվածը նույնպես լուծվել է, և այժմ ենթադրվում է, որ ԼՂ-ն ընդունվում է որպես Ադրբեջանի մաս:

՛՛Եռակողմ հայտարարության տեքստի իմ ընկալումն այն է, որ այն ստորագրած կողմերը՝ ՌԴ, Ադրբեջանն ու ներառյալ Հայաստանը (Ղարաբաղի ղեկավարությունը չի մանսակցել ստորագրմանը) ենթադրում են կամ լուռ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՛՛,-ասում է Լիպարիտյանը:

Ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևն իր հերթին ընդգծում է, որ տարածաշրջանում պատերազմից հետո ստեղծվել է անվտանգության հետ կապված նոր վիճակ: Անհրաժեշտ է կենտրոնանալ տեղական համատեքստի վրա, նշում է վերլուծաբանը, ում կարծիքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: Դեռևս վաղ է խոսել խառը ազգաբնակչությամբ համատեղ կյանքի մասին: Կարևոր է հասկանալ, թե ինչպես կողմերը պետք է հաղորդակցվեն միմյանց հետ: Փորձագետը գտնում է, որ այսօր ամենաընդունելի տարբերակը կողմերի միջև հաշտեցումն է տնտեսական կապերի միջոցով: Նա մատնանշում է փոխվարչապետերի եռակողմ բանակցային ձևաչափը տրանսպորտային ուղիների հարցերի շուրջ,՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին դեռևս չկա բավարար տեղեկատվություն այս գործընթացի մասին: Մարտին սպասվում է, որ կողմերը կհրապարակեն տրանսպորտային խնդիրների շուրջ համատեղ զեկույց, որը կարող է սպառիչ պատասխաններ տալ գոծընթացի մասին:

Թուրքիայի ունեցած դերակատարության մասին իր հերթին խոսեց Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գոչեկը, ում կարծիքով Էրդողանն ու իր կառավարությունը չեն ողջունի Արևմուտքի վերադարձը այս հակամարտության կարգավորման գործընթացին: Ըստ նրա, Էրդողանը ձգտում է վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն՝ ՝ ցանկանալով Թուրքիան վերածել անկախ միջազգային գործընկերոջ և տարածաշրջանային տերության: Դրա արդյունքում՝ մշտապես շրջանառության մեջ է դրվում ազգայնական խաղաքարտը: Գոչեքի կարծիքով՝ դրա վառ ապացույցն է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստեղծված հարաբերությունները՝ չնայած վերջիններիս տարբերությանը իսլամի դավանանքի հարցում. Թուրքիան զգալի մասով սունի մահմեդական երկիր է, իսկ Ադրբեջանը՝ շիա: Հաշվի առնելով աշխարհում պոպուլիստական դրսևորումների արդիականացումը, Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններն ու Էրդողանի որդեգրած նեոօսմանիստական քաղաքականությունը՝ նա կանխատեսում է, որ չնայած տնտեսության ծանրագույն վիճակին՝ Անկարան կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը:

ԼՂ հայության հետագա ճակատագրի մասին խոսելիս նա շեշտում է, որ այսօր Ալիևը փորձում է այստեղ կիրառել Թուքիայի կողմից քրդերին ինտեգրացնելու փորձը, որտեղ Անկարան ձգտում է հասնել ինտեգրացմանը տնտեսկան կապերի միջոցով: Սակայն բանախոսը այս մոտեցումը որակում է ձախողված, քանի որ ինտեգրացման փորձը ուղեկցվում էր թուրքականացմամբ, որը և հանգեցրեց այս մոդելի ձախողմանը:

Այս առումով Ֆաթիմա Գյոչեքի հետ համակարծիք է մեկ այլ բանախոս Ջոշուա Կուցերան: Նրա կարծիքով քիչ հավանական է, որ ԼՂ հայությունը ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, իսկ Հայաստանի հանրությւոնն ու առաջնորդները Լեռնային Ղարաբաղը չեն դիտարկում Ադրբեջանի մաս: Ըստ նրա՝ ամենագլխավոր հարցերից է, թե ինչպես կվարվի Ռուսաստանը հինգ տարուց հետո, երբ լրանա խաղաղապահ առաքելության առաջին ժամկետը: Համեմատած հետխորհրդային այլ վիճելի տարածքների հետ, որտեղ տեղակայված են ռուսական զորամիավորմներ՝ ըստ Կուցերայի, Լեռնաին Ղարաբաղի իրադրությունը յուրահատուկ է, քանի որ այլ վայրերում չկան ժամանակային սահմանափակումներ, իսկ ԼՂ-ում, ըստ եռակողմ համաձայնության, գործում է հինգամյա ժամկետը, ուստի ապագան մնում է անորոշ: Ըստ Կուցերայի, ռուսական կողմը շահագրգված է Լեռնային Ղարաբաղում հայկական ազգաբնակչության ներկայությամբ և սերտորեն համագործածկցում է ղարաբաղյան դե ֆակտո իշխանությունների հետ: Վերլուծաբանը պնդում է՝ հետագա կարգավիճակի հստակեցման առումով կարևոր է Պուտին-Ալիև երկխոսությունը, որին ըստ նրա, պետք է հետևել ուշադրությամբ: Ինչ վերաբերվում է հայկական կողմին, ապա ըստ Կուցերայի, Հայաստանը կարող է որոշակիորեն բարելավել հայտարարությամբ ընդունված պայմանները, սակայն դրա համար անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարում: