«Երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ». Շուշիի քաղաքապետ
Արցախի 44-օրյա պատերազմից հետո անցել է 3 ամսից ավելի, իսկ Արցախի անվտանգության երաշխավորի՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի այցելել Արցախ՝ տեսնելու, թե ինչպես է ապրում արցախցին, կամ նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրած կապիտուլյացիայի արդյունքում ինչ է մնացել առհասարակ Արցախից։
Տարբեր կերպ փորձել ենք այս հարցի պատասխանը ստանալ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, սակայն որևէ պատասխան չի տրվել, թե ինչու Փաշինյանը պատերազմից հետո Արցախ չի մեկնել։
Այս հարցն ուղղեցինք նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին։
«Ես չգիտեմ, թե նա ինչու չի գալիս։ Եթե ինքն էլ չի գալիս, իր կինը թող գա, ժամանակին գալիս էր այստեղ՝ Շուշիիում նկարահանումներ էր անում… թանկարժեք գորգերը փռում, ճանապարհները փակում ու վրան նկարվում էր, սելֆիներ անում։ Իմ մտքով միայն մի բան է անցնում՝ երևի Ալիևը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գա Արցախ ու տեսնի՝ ինչ վիճակում է»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է առանց Ադրբեջանի թույլտվության այցելեն Արցախ։
Ըստ Արծվիկ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, ու վերջ, այսօր պետք է իր այդ հայտարարությանը տեր կանգնի, որպեսզի նաև չդառնա Ալիևի ծաղրի առարկան։
«Ալիևն ասում է, որ Փաշինյանն ասել է, չէ՞, որ Արցախը Հայաստան է, և վերջ, հիմա էլ թող ասի։ Փաշինյանը պետք է պատասխանի, որ կրկին ոտքի ենք կանգնելու ու Ալիևի հերն անիծելու ենք, բայց չի ասում։ Ես՝ որպես Շուշիի քաղաքապետ, նման բան չեմ կարողանում հանդուրժել»,-եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին