Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Կարծիք

Նրանց ձեռքերը բռնել ու բերանները փակել չի լինի, երբ գա Նիկոլի դեմ վկայություններ ու ցուցմունքներ տալու պահը

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կիրակնօրյա խոհեր…

Շարունակում եմ պնդել. իշխանական թիմի մի քանի հարյուր անդամներ, մի քանի հայտնի օլիգարխներ ու թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աջակիցներ չունի: Զոհե՞ր՝ ունի: Աջակիցնե՞ր՝ ոչ: Դա մեծ բլեֆ է, թե նա աջակիցներ ունի: Բլեֆ, որը շարունակում է լարվածության մեջ պահել ու կազմաքանդել Հայաստանը, խեղել արնահոսող մեր ժողովրդին:

Իրականությունն այն է, որ այսօր ոչ միայն Նիկոլը, այլ որևէ մեկը չունի ժողովրդի մեծ կամ զգալի մասի վստահությունը: Ու բոլորիս համար տեսանելի այս իրողությունը պատրանք է ստեղծել, թե Նիկոլն աջակիցներ ունի: Ահա այս պարզ իրողությունից է ծնվել «Նիկոլը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը» մեծագույն բլեֆը: Մարտիմեկյան «ժողովրդական զանգվածների» բեմականացումը դա հերքող ընդամենը մեկ դրվագ էր:

Անվանենք աջակիցների այդ խմբին իշխանության շահառուներ՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ ու ընկերներ: Մեծ հաշվով, անգամ նրանք Նիկոլի աջակիցները չեն: Բառի բուն իմաստով նրանց մեծ մասը պատանդ են Նիկոլի ձեռքում: Մի մասը ստոկհոլմյան սինդրոմով տառապող, մյուս մասը՝ աշխատավայրում ատամները կրճտացնելով անցկացնող, իսկ տանն ու մտերմիկ շրջապատում Նիկոլին ամենավերջին բառերով անիծող ու հայհոյող, քաղաքական իրավիճակի ու ունեցած դերի թելադրանքով՝ ձայնազուրկ պատանդի դերում հայտնված զոհեր:

Հիշե՛ք, նրանք առաջինն ու ամենացավոտը կհարվածեն Նիկոլին, երբ պահը վրա հասնի: Նրանց ձեռքերը բռնել ու բերանները փակել չի լինի, երբ գա Նիկոլի դեմ վկայություններ ու ցուցմունքներ տալու պահը: Ինչու՞: Քանի որ ներսից նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես տեղի ունեցավ ազգային այս աղետը: Նրանք բոլորից լավ գիտեն, թե ով ու ինչպես արեց այդ ամենը: Նրանց մարդկային արժանապատվությունը, նրանց մասնագիտական խիղճը բոլորից շատ տրորել է հենց Նիկոլը՝ հռչակելով «ուսապարկեր», ու նրանք իրականում բոլորից շատ են ատում Նիկոլին: Ատում են, որովհետև ապրում են ճշմարտության, արդարության, սեփական խղճի ու արժանապատվության հետ գործարքի գնացածի մաշեցնող հոգեվիճակում: Դեռ Նիկոլի կողքին են օրվա ապրուստից չզրկվելու մղումով կամ կոմպրոմատներով թելադրված: Կողքին են, բայց ատում են: Ատում են, որովհետև նրանց շատ մեծ մասն իսկապես հավատում էր այն արժեքներին, որոնք Նիկոլը խլեց նրանց ձեռքից ու արժեզրկեց ամեն ինչ՝ ժողովրդավարությունից մինչև արդարություն: Նրանք բոլորից շատ են սպասում այն պահին, թե երբ կազատագրվեն Նիկոլի ստրկական ու անբարո ճիրաններից՝ իմքայլական պատգամավորներից մինչև նախարարներ ու մարզպետներ, քննիչներից ու դատախազներից մինչև դատավորներ, ոստիկաններու ԱԱԾ սպաներ: Ատում և սպասում են հույսով ու փաստերի սեփական բանկով՝ անհրաժեշտ պահին ապացուցելու, որ իրենք բնավ էլ Նիկոլի հանցակիցը չեն եղել, որ բոլորի չափ ատել են Նիկոլին, բայց լռել են պաշտոնի ու դերի բերումով:

Նիկոլին չեն աջակցում զինվորականները: Նրան ատում են: Չատել չեն կարող: Նրան չեն աջակցում ու ատում են դիվանագետները: Էլի, չատել չեն կարող: Չեն աջակցում ու ատում են պետական ու համայնքային բոլոր ծառայողները՝ նախարարություններից մինչև համայնքներ: Նիկոլը քայլող հակապետություն է. պետական ծառայողները նրան չատել չեն կարող, քանի որ Նիկոլը նրանց զրկել է իրենց արածի իմաստից՝ պետությունից ու պետական լավ թե վատ բոլոր ավանդույթներից: Միայն այն հանգամանքը, որ ցանկացած կիրթ ու բանիմաց պետական ծառայողի համար ուղղակի անպատվաբեր է իր պետության ղեկին, իբրև իրեն վերադաս, ունենալ անհավաարակշիռ, անճաշակ, անգրագետ ու ինչպես պարզվեց՝ դավաճան մեկին, բավարար է նրան չաջակցելու, նրան ատելու համար: Նրանք բոլորը սպասում են այն պահին, երբ Նիկոլը կգնա: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդային կուսակցական ու պետական հսկայական բյուրոկրատիան էր: Որքան էլ ներքուստ վախեցած, սակայն ատում ու շունչը պահած սպասում էր, թե երբ վերջապես կհեռանա Ստալինը:

Նիկոլին իրականում չեն աջակցում նաև նրանք, ում զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները անվանում են «Նիկոլի աջակիցներ»: Սա իրականության գրոտեսկային խեղաթյուրում է: Պատրանք է: Ու մոլորություն է պեղել-գտնել Արցախը Ադրբեջան համարող կամ Շուշին հայկական չհամարող մի քանի խելապակասի, ու նրանց մատնացույց անելով, եզրակացնել, թե Նիկոլը նախ աջակիցներ ունի, ապա ընդհանրացնել ու ասել, թե այդ աջակիցները նման անբարո ու անհայրենիք մարդիկ են: Հավատացնում եմ, որ ցանկության դեպքում, էլ չասած մեզ նման նոկաուտի ենթարկված ու սեփական «հյուսիսն ու հարավը» կորցրած ցանկացած հանրությունում լրագրողները հեշտությամբ նման մարդկանց կգտնեն: Ցանկացած երկրում:

Գալով «Նիկոլի աջակիցներին»… պարզ ու հասարակ, սովորական մարդկանց, ում ես տեսա մարտիմեկյան հրապարակում: Եթե լիներ արդար ու ազնիվ դատարան, ես միայնակ կապացուցեի, որ նրանք Նիկոլի համար մեկ զոհերն են, ոչ թե աջակիցները: Իրականում բոլորիս զոհերն են՝ երեկվա ու այսօրվա իշխանությունների, երեկվա ու այսօրվա ընդդիմության զոհերը: Արդարության ու օրինականության ծարավ մարդիկ: Քրեական ու օլիգարխիկ բարքերից զզված մարդիկ: Անպաշտպանվածությունից ու անհավասարությունից հոգնած մարդիկ: Հանգամանքների ու պայմանների թելադրանքով կրթություն չստացած ու ոչ բավարար տեղեկացված, պետության ու աշխարհի մասին աղճատված պատկերացումներ ունեցող մարդիկ: Առավոտից երեկո չարքաշ կյանքով ապրող ու աղքատության ճիրաններից ինչ-որ հրաշքով դուրս պրծնելու, լիարժեք կյանքով ապրելու պարզ երազանք ունեցող սովորական մարդիկ: Իրենց էլի ու էլի, մի վերջին անգամ էլ խաբված չզգալու մանկական պարզմիտ ցանկություն ունեցող մարդիկ:


Մարդիկ, ում հույսերն ու հույզերը Նիկոլի նման առևտրականը վերածեց ավերիչ ատելության ու չարության, կործանարար նախանձի ու թշնամանքի: Ու այդ ամենը միայն այն պատճառով, որ այդ խեղճ ու կրակ, պարզ ու հասարակ մարդիկ շատերի նման ճարտար լեզու չունեն, որ արտահայտվեն: Խորամանկ ու անբարոյական չեն, որ կասկածեն, հասկանան ու գլխի ընկնեն, որ իրենց երեկվա սիրելի մարգարեն կեղծ էր, իսկ նրանից խաբված ու դավաճանված են: Որ իրենց պարզ հավատն ու վստահությունը Նիկոլը իրենցից էլ աննկատ դարձրել է ատելություն ու չարություն, իրական թշնամուն թողած, ուղղված դեպի սեփական արյունակիցը, սեփական հայրենակիցը:

Հարց է առաջանում՝ մի՞թե այդ մարդիկ չեն տեսնում, թե ինչ ազգային աղետ է բերել Փաշինյանը Հայաստանի ու Արցախի գլխին: Մեզանից շատ ավելի լավ: Անգամ բնազդաբար: Անգամ ենթագիտակցորեն: Ու ոչ միայն տեսնում են:

Առաջին հերթին պարզ ու հասարակ մարդկանց երեխաների արյունն է հոսել վերջին պատերազմում: Գնացեք ու մեկ առ մեկ վերհանեք Նիկոլի ձեռքով մատաղ արված շուրջ 5000 երեխաների ընտանիքների պատմությունը: Կասկած չունեմ, որ գրեթե առանց բացառության, բոլորը զրկանքներով ու ծանր սոցիալական պայմաններում ապրած ու մեծացած ընտանիքների երեխաներ էին: Այդ ցանկերում դուք օլիգարխների ու տարատեսակ քաղաքական առևտրականների երեխաներ հավանաբար չեք տեսնի: Հավատացեք, այդ մարդիկ Նիկոլի կողքին չեն: Մեր ժողովրդի այդ շերտը Նիկոլի աջակիցը չէ: Նրանց համար Նիկոլը պարզապես վերջին հույսի, արդարության վերջին ճրագի, ինքն իրեն հիմնավորապես խաբված չզգալու, դառը հիշողություններ արթնացնող անցյալի շատ բարքերին ոչ մի կերպ չվերադառնալու մի կիսամեռ ուրվական է: Ուրվական, որին բռնել ու բաց չեն թողնում անգամ հիմա, որպեսզի արդարության իրենց մարող հույսը հանկարծ իսպառ չանհետանա: Սա է իրականությունը:

Իսկ քանի դեռ մենք՝ ընդդիմադիրներս, այս պարզ ճշմարտությունները մի կողմ թողած, մեր ժողովրդի ամենախաբված այս շերտի, այս մարդկանց հետ խոսելու, նրանց լսելու փոխարեն, նրանց վիրավորում, պիտակավորում ու անվանարկում ենք, այդ խեղճ ու կրակ մարդիկ ավելի ու ավելի են խրվում Նիկոլի արնոտ երախներում՝ հեռացնելով մեր պետության փրկությունը:

Այդ մարդիկ իմն են: Նրանք իմ հարազատներն են, իմ բարեկամներն ու իմ հարևաններն են: Ես այդ մարդկանց ոչ միայն հասկանում եմ, ոչ միայն եղբայրաբար խղճում եմ, այլև նրանց իսկապես սիրում եմ: Գյուղերում ու քաղաքներում: Նաև նրանց, ովքեր ինձ վիրավորել կամ հայհոյել են: Որովհետև ես գիտեմ, թե որտեղից ու ինչպես է ծնվել, զարգացել ու ուղղորդվել նրանց այդ ատելությունը ու իրականում որքան պարզ ու մարդկային ցանկություններ են թաքնված այդ ատելության ու հայհոյանքների արմատներում:

Երբ գա օրն, ու մեր տունը քանդելու փոխարեն սկսենք նորից այն կառուցել, կտեսնենք, որ հենց այդ մարդիկ՝ պարզ ու հասարակ գյուղացին ու քաղաքացին, առաջինն ու ամենանվիրվածը կլծվի մեր մեծ տան շինարարությանը՝ ինքնամոռաց ու անմնացորդ: Ճիշտ այնպես ինքնամոռաց ու անմնացորդ, ինչպես հավատացին Նիկոլի նման հայրենիքի ու արյան վաճառականին՝ հայտնվելով նրա սատանայական ու մահաբեր թակարդում:

Այնպես որ, եթե Նիկոլը Հայաստանում իրական աջակիցներ ունի, ապա թուրքադրբեջանական գործակալական ցանցը հանած, որքան էլ զարմանալի թվա, միայն մի քանի հայտնի օլիգարխներ: Օլիգարխներ, որոնց ձեռքում Նիկոլը կեղտոտ մանրադրամ է՝ մեծ ու արդեն արյունոտ փողեր վաստակելու, կուտակած հարստությունը ապօրինաբար բազմապատկելու համար:

Թագավորը մերկ է: Բայց այդ մերկությունը հրապարակավ ի ցույց դնելու համար այդ մեկ «անմեղ երեխան» է պակասում… Այդ իրական այլընտրանքը, որը կկարողանա արթնացնել մեր ժողովրդի բացարձակ, ճնշող մեծամասնությանն ու փրկել հայոց պետականության փշրանքները վերահաս նոր՝ վերջին աղետից ու չդադարող արնահոսությունից»: