Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն. Հասկանում են, որ այնտեղ իրենց, մեղմ ասած, չեն սպասում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից շատ քչերն են Արցախ ոտք դրել։ Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես որդու ծառայության երկու տարիների ընթացքում հաճախակի էր ընտանյոք հանդերձ ուղղաթիռով Արցախ մեկնում, ապա արդարանում, որ եթե ուղղաթիռը չշահագործվի, տեխնիկական խնդիրներ կառաջանան։
Վերջին ամիսներին Արցախ են մեկնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որոնք պատերազմից հետո են նշանակվել։ Արցախ այցելել են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ մեկ-երկու պատգամավոր, «Իմ քայլից»՝ Նազելի Բաղդասարյանը, ով զբաղվում է Շիրակի մարզի գերիների հարցով։
Մի կողմից՝ Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն, մյուս կողմից՝ լավ են հասկանում, որ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին