Ահազանգ. Ծնունդով Մարտակերտից հայաստանցու ծննդավայրը անձնագրում նշել են Ադրբեջան
Երևանի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն ահազանգում է՝ Հայաստանում ծնունդով մարտակերտցի քաղաքացու անձագրում ծննդավայրը նշել են որպես Ադրբեջան։
Նա գրել է.
«Ընկերս վերադարձել է Հայաստան, երկար գործընթաց անցել՝ քաղաքացիություն ստանալու համար։ Ուրախ-ուրախ գնաց վերջապես անձնագիր ստանալու եւ տխուր վերադարձավ։
Մարտակերտից է ծնունդով։ Ծննդյան վայրը գրել են՝ Ադրբեջան։ Վիճել ՝, վրդովվել, ասել են՝ մեզ էլ հաճելի չէ, բայց էս է կարգը։ Հիմա հարց, էս բառը, որ գրում են, ի՞նչ է նշանակում։ Ո՛չ Ադրբեջանական ՍՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադր-ջան։
Այսպիսի պետություն երբեք չի եղել, թե՞ աշխարհագրական անվանում ա։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց ազրբեջանից եմ։ Սա ի՞նչ անասնություն ա։ Էն որ ասում ենք դավաճանույթուն բան, բա է՞ս չի մեր պետական մոտեցումն ու կոնցեպտը։
Չեմ ընդունում, որ սա զուտ անգրագիտություն կամ փնթիություն է։ Էլ ինչի՞ մասին ենք խոսում, ինչ կարգավիճակ, ինչ բան։ Չգիիտեմ, երբվանից է այս կարգը հաստատված, հուշե՛ք, եթե գիտեք»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին