Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ
Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին։ Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Ես միշտ սահմանի վերաբերյալ նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վեճեր էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռազմաճակատից կեղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, որ Օնիկ Գասպարյանը պետք է ընդվզի, բանակը պետք է կանխի հայրենիքի տարածքների հանձնումը։ Սակայն մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։ Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ։ 1990-ականներին ինքը սահմանում ականի պայթյունից վիրավորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդամահատել են Իջեւանի հիվանդանոցում։ Մարտական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրահատել են։ Ընկերներն իր կամքին հակառակ տեղափոխել են Երեւան։ Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննվելով՝ անդամահատված տեղից վերեւ մի թել է կապել եւ գիշերը գնացել տուն։ Գիշերվա ժամը 4-ին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվանդանոց եւ տեսել, որ իր կապած թելը խորը մխրճվել է Օնիկի ոտքի մեջ։ Դա նշանակում է, որ գազային գանգրենա՝ փտախտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գանգրենան կբարձրանար դեպի կոկորդ եւ կսպաներ Օնիկին։ Արտավազդ Սահակյանը վիրահատելով՝ փրկել է Օնիկ Գասպարյանի կյանքը։ Ես չեմ ցանկանում հերոսացնել Օնիկին, սակայն 30 տարվա լրագրողական աշխատանքի ընթացքում նրա մասին միայն լավ բաներ եմ լսել; Հայրենիքիս համար դժվարին պահին ես ՀՀ զինված ուժերի, Օնիկ Գասպարյանի կողքին եմ, Օնիկն էլ ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի։


















































Օնիկ Գասպարյանին հարցաքննության կհրավիրեն
Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին
Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին
Լսիր Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն