Սյունիքում մեկշաբաթյա նկարահանումներից անհնար է վերադառնալ` առանց հոգեբանական տրավմաների
Սյունիքում մեկշաբաթյա նկարահանումներից անհնար է վերադառնալ` առանց հոգեբանական տրավմաների. մի քանի տասնյակ գյուղեր դարձել են սահմանամերձ, ինչպես բնակիչներն են ասում` վերածվել են թերակղզու.
֊Որոշ գյուղեր երեք կողմից շրջապատված են թնշամու դիրքերով
֊Գյուղեր կան, թշնամին 80 մետրի վրա է, տեղ կա`100֊200 մետրի, տեղ կա 1 կմ վրա( մոտ 120֊150 կմ(!) առաջ են եկել)
֊Նոր դիրքերում մեր զինվորները հիմնականում մնում են վրաններում. որոշ տեղերում մեր ու ադրբեջանական դրոշները 5 մետրի վրա են
֊Որոշ գյուղեր թշնամու նշանառության տակ են
֊Երեխաները խաղում են, թշնամին` հետևում։
֊Հիմնականում Կապանի գյուղերում թշնամին կրակում է գործ անող գյուղացիների ուղղությամբ, կրակում է նաև կեսգիշերից հետո։
֊ Երբեմն թշնամին զինված հայտնվում է ճանապարհներին։
Անվտանգությունից բացի սահմանամերձ դարձած ԲՈԼՈՐ գյուղերն ունեն գոյատևման լուրջ խնդիր։ Մեծ մասը վարկով է առել անասուններին, ու կրակն ընկել և վարկի, և անասունների ձեռքը։ Արոտավայրեր չկան. դրանք թշնամուն են հանձնվել։ Վարելահողերն ու ցորենի արտերը` նույնպես։ Բոլոր խնդիրները սուր կերպով ընդգծվելու են գարնանից։ Որքան էլ ցավալի է, բայց պետք է խոստովանել` բնակիչները պակասել են. հեռանում են գյուղից։ Ով էլ դեռ այնտեղ է, սպասում է։ Խնդիրները մինչև գարուն չլուծվեն, գոյատևելու տարբերակներ են փնտրելու այլ տեղերում։ Գյուղերի բակերում մարդ գրեթե չկա, գյուղացին չի ժպտում, չի շփվում, տնից դուրս չի գալիս…
Այս ամենը հստակ երևում է ռեպորտաժներում` բնակիչների մեկնաբանմամբ։
Էլ չեմ խոսում ճանապարհներին թշնամու պաստառների ու անթիվ դրոշների մասին։ Դրանից հետո ամեն տեղ աչքիս դրանց «կանաչն» է երևում։
Ո՞նց էին ասում «հաղթողները». բարի գալուստ դժոխք։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն