Մալխաս Ամոյանը՝ Կիևի մրցաշարի հաղթող, Կարապետ Չալյանն՝ արծաթե մեդալակիր
2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (72 կգ) նվաճեց Կիևում անցկացվող միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 9:1:
Եզրափակիչում չկարողացավ հաղթել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը, որը հանդես եկավ 82 կգ քաշային կարգում։ Գյումրեցի ըմբիշը 3:5 հաշվով պարտվեց վրացի Այվենգո Ռիկաձեին: Նախօրեին նա տարել էր 3 հաղթանակ:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում կրած անակնկալ պարտությունից հետո վնասածքի պատճառով հրաժարվել է մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը