Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. Վարագյան
Այսօր մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը պարգևատրվեց՝ Արցախի Հանրապետության ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
«Շաբաթներ առաջ, երբ գնացել էի Արցախ, գնացինք նաև այն զորամաս, որտեղ եղել էինք պատերազմի օրերին, և հենց այդ ժամանակ էլ զորամասի հրամանատարությունը ասաց, որ Գևին ներկայացրել են «Մարտական Խաչի»: Հանգամանքների բերումով՝ այս շքանշանը շնորհել է Արցախի Նախագահից փալասի վերածված մի մարդ, ով այսօր նույնիսկ Երևանում գտնվելով չի գնացել շքանշանը հանձնելու:
Վերջին ամիսներին շատ եմ շփվել համալսարանական զոհված ուսանող մարտիկերի ծնողների հետ, բոլոր ընտանիքների պատմությունները ողբերգական են և այս անորոշ մթի մեջ վերջին օրերին մի լույս է ծագել: Հայոց դավաճանված բանակի բարձրագույն սպայակազմը պահանջում է դավաճան վիժվածքի հրաժարականը, և շուտով, շա՜տ շուտով մենք կհեռացնենք այս վիժվածքներին և կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. դավաճանները կստանան իրենց արժանի պատիժը և իրական հերոսների օրինակներով՝ նոր սերունդներ կդաստիարակվեն: Բոլորս՝ դեպի Բաղրամյան։
Դավաճանները պետք է դատվեն, ոչ թե՝ հեռանան»,- գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն