Իմ տարիքի տղերքը Եռաբլուրում են... 20 տարեկան եմ
Այսօր Ազատության հրապարակում եւ Բաղրամյան փողոցում շփվեցի բազմաթիվ հայրենասեր ու շատ տարբեր մարդկանց հետ։ Տարբեր մարզերից, տարբեր տարիքի, քաղաքական պատկանելության, կրթության ու սոցիալական վիճակի։
Մարդկանց թվում էր, թե ես էի պատասխանում նրանց մտահոգություններին եւ հարցերին, այնինչ ես սովորում էի նրանցից, քաշում նրանց շատ պարզ, իրական եւ ճշմարիտ հայրենասիրությունը։
Շատ երկխոսություններ կարելի էր հանրայնացնել։ Բայց այս մեկը դաշույնի պես մխրճվեց իմ հոգեկան աշխարհի մեջ։
Երիտասարդ տղաների մի խումբ մոտեցավ, ծանոթացանք, խոսեցինք։
Մեկին հարցրեցի.
- Քանի՞ տարեկան ես, տղես։
- Իմ տարիքի տղերքից շատերը մեռել են։
Դրսի ցուրտն էր բթացրել ընկալունակությունս թե՞ երիտասարդ տղայի շուրթերից նման նախադասություն չէի սպասում՝ չգիտեմ։
Նա, երեւի տեսնելով իմ տարակուսած հայացքը, հավելեց.
- Իմ տարիքի տղերքը Եռաբլուրում են... 20 տարեկան եմ, պարոն Աշոտյան...


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն