Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն. գեներալ-մայոր Սամվել Կարապետյան
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Հարգելի ժողովուրդ,
Միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։
Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին, քանի որ Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում։
Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից բարձրացված պահանջին։
Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն և խոհեմություն՝ այս դժվարին կացությունից պատվով դուրս գալու համար։
Արցախի հերոս, գեներալ-մայոր
Սամվել Կարապետյան


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին